Սիրիական «Վագրեր» դիվիզիայի լեգենդար հրամանատար Սուհել Հասանը գերված չէ, նրան ռուսները տարհանել են
ՄիջազգայինԱյսօր մի շարք սիրիական աղբյուրներ հայտնեցին «Վագրեր» հատուկ նշանակության դիվիզիայի հրամանատար, հեղինակավոր գեներալ Սուհել Հասանի գերման մասին: Խոսքը գեներալի մասին է, որը հսկայական դեր ունեցավ առաջին պատերազմում, եւ երկրորդում էլ մեկն էր այն քչերից, որ բոլոր ջանքերը գործադրեց ինչ-որ արդյունք ունենալու համար, եւ այդպես էլ որեւէ դիրք չհանձնեց:
Բայց ահա, ռուսական արժանահավատ աղբյուրը հայտնում է, որ գեներալ Սուհել Հասանի գերման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը.
«Հատուկ գործողությունների ուժերի և 25-րդ «Վագրեր» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարն անձանցից էր, որից վախենում էին ահաբեկիչները եւ որին անկեղծորեն հարգում էին ռուսները: Արդյունքում, Ռուսաստանն ապահովեց գեներալ Սուհելի անվտանգությունը՝ նրան Սիրիայից տարհանելով բանդաների իշխանության գալուց հետո։ Գեներալ Սուհելը բարձրակարգ զինվորական է, եւ տարօրինակ չի լինի, եթե այս իրավիճակում նա իր ծառայություններն առաջարկի ռուսական բանակին, եւ դա ընդունվի:
Իսկ տարածված տեսանյութում, հավանաբար, նույն դիվիզիոժայի մարտիկներից է կամ միգուցե ինչ-որ անձ, որը փոքր-ինչ նման է Սուհելին»: