Հայ ըմբիշների դիրքերը դասակարգման տարեվերջյան աղյուսակում.UWW
ՍպորտԸմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեականների դասակարգման աղյուսակները` ըստ քաշային կարգերի:
Մանվել Խաչատրյանը 55 կգ քաշային կարգում չորրորդն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը երրորդն է 63 կգ-ում, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ-ում երրորդն է, Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ երկրորդն է 97 կգ-ում: Գյումրեցի ըմբիշը զիջում է միայն իրանցի Մոհամադհաջի Սարավիին, որին պարտվել էր Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում: