Առանց Պուտինի հետ երկխոսության ոչինչ հնարավոր չէ լուծել. Թրամփի խորհրդական (ՎԻԴԵՈ) Նիկոլ Փաշինյանը, հունվարի 1-ից առ այսօր, իր ֆեյսբուքյան էջում կատարել է մոտ 60 հրապարակում Պուտինի և Թրամփի հանդիպմանը կորոշվեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական կանոնները. Ռուսական աղբյուր Հյուսիսային հանգույց Ձկների մեջ. Կենդանակերպի 3 նշաններ, որոնք այս պահին բախվում են ամենամեծ փոփոխություններին Միակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է. Էնթոնի Հոփքինսն ուղերձ է հղել Հունվարի 13-ից 19-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Լեհաստանը թույլ չի տվել, որ ՌԴ մեկնող՝ Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով Հերթական լրջագույն սխալը. ՀԱՊ կուսակցություն Այս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան. «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանի մասին

Համատիրությունները ոչինչ չանելով՝ գումարներ են կորզում քաղաքացիներից. Անի Խաչատրյան

Ներքաղաքական

Համատիրությունների գործունեության վերաբերյալ բողոքները համատարած են: Բոլորի համար հանելուկ է, թե սույն կառույցն առհասարակ ինչո՞վ է զբաղված եւ ինչո՞վ պետք է զբաղվի: Բնակիչները մշտապես բողոքում են համատիրության կողմից չկատարվող պարտականությունների մասին, սակայն երբ հասնում է ամսվա վերջին օրերը, ստիպված են լինում վճարել՝ «հանուն ոչնչի»:

Հանուն արդարության՝ ասենք, որ վերջին շրջանում շատերը սկսել են չվճարել համատիրության գումարները, քանի որ վճարած գումարի դիմաց ոչ մի տեսակի աշխատանք չեն տեսնում: Իսկ ի՞նչ պետք է աներ այդ կառույցը. պետք է պահպաներ, նորոգեր ու սպասարկեր շենքի բնակիչների ընդհանուր սեփականությունը, այսինքն՝ շենքը կրող կառուցվածքները, առաստաղները, հատակները, նկուղներն ու ձեղնահարկը, տանիքն ու մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները եւ այլ տարածքները։

Վերը նշվածներից ոչինչ չանելով՝ համատիրության նախագահը, աշխատակիցները բնակիչներից պահանջում են ամսական վճար, հակառակ դեպքում՝ սպառնում անգամ, թե կանջատեն վերելակը, կդիմեն վերին ատյաններ: Իսկ ովքե՞ր են համատիրության նախագահները. իբրեւ ընտրված անձինք, որոնց, որպես չգրված կանոն, որեւէ մեկը չի էլ ընտրել, բայց նրանք ունեն այստեղից-այնտեղից «քերած» համապատասխան քանակի ստորագրություն եւ թաղում իրենց զգում են գրեթե «Ցարի բոգ»: Ու այդպես էլ ոչ ոք չի հասկանում՝ այս գործընթացը ինչպե՞ս է կատարվում, ե՞րբ ու ո՞ւմ ստորագրությունով:

Տպավորություն է, որ այդ կառույցը, օրենքով սահմանված կարգով ստեղծվել է մի նպատակով, որպեսզի ընտրությունների ժամանակ հստակ ունենան ընտրողների քանակը, անուն-ազգանունները՝ հասցեներով եւ աշխատանք տանեն, որ այդ մարդիկ վաղն աջակցեն իրենց կողմից նախընտրած թեկնածուին: Ստացվում է, որ համատիրությունը զուտ թաղային որոշակի հեղինակությունների համար աշխատող կառույց է, որը սնվում է բնակիչներից: Ի դեպ, արդեն նոր մեթոդներով: Հիմա որոշ տարածքներում էլ համատիրության աշխատակիցները չեն այցելում բնակարաններ ու գումար հավաքում, այլ անցել են «ցիվիլ» տարբերակի՝ հաշվեհամար են ուղարկում, որի վրա պետք է բնակիչը փոխանցում կատարի: Թե ո՞ւմ է գնում այդ փոխանցումը եւ ի՞նչ նպատակով, կրկին անհայտ է: Արդյունքում ստացվում է, որ բնակիչները մի խումբ մարդկանց, պարզապես, պահում են՝ ոչինչ չանելու համար. դա որեւէ արդարացում չի կարող ունենալ: Այս հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Ի՞նչ նպատակով են ստեղծվում համատիրությունները, եթե դրանց մասին միայն բողոքներ ենք լսում, ընդ որում՝ տարիներ շարունակ, բայց, միեւնույնն է, ոչինչ չի փոխվում։

Կարեւոր հարց եք հնչեցնում. ո՞րն է նպատակը, ինչի՞ համար, կամ ո՞ւմ են պետք համատիրությունները։ Դեռ ընդդիմադիր ավագանի եղած ժամանակ համատիրությունների մասին օրինագիծ էինք կազմել մյուս խմբակցությունների հետ համատեղ, որը գնաց Ազգային ժողով: Ցավոք, այդ փուլը համընկավ խորհրդարանական ընտրությունների հետ, ու այդ նախագիծը մնաց օդում կախված: Առաջիկայում Երեւանի մասով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում ԱԺ-ում, որին հաջորդելու է անմիջապես համատիրությունների մասին օրենքի փոփոխությունը: Պետք է ասեմ, որ այդ կառույցը, ոչինչ չանելով, գումարներ է կորզում քաղաքացիներից եւ խանգարում է վարչական շրջանների աշխատանքին, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատանքին, որովհետեւ այն գործառույթը, որը իրենց լիազորությունների ներքո է, եւ իրենք պետք է անեն, չիրականացնելով, ամբողջ «թուք ու մուրը» ուտում է վարչական շրջանը եւ քաղաքապետարանը: Մինչդեռ, արի ու տես, որ այդ ողջ գործընթացի պատասխանատուն համատիրությունն է, եւ նրա շրջանակում է, որովհետեւ այդ գումարներն իրենք են հավաքում: Համատիրությունն անկախ մարմին է եւ չի պատկանում ո՛չ վարչական շրջանին, ո՛չ քաղաքապետարանին, հետեւաբար վերը նշված կառույցները չունեն ոչ մի լիազորություն համատիրությանը վերահսկելու, կարգադրություններ տալու: Ստացվում է, որ համատիրությունն, ուղղակի, փող հավաքելու համար է: Կան համատիրություններ, որ նայում ես աշխատակազմին, հասկանում ես, որ՝ մամա, պապա, քույրիկ, ապերիկ, բոլորը ձեւակերպված են այնտեղ՝ որպես աշխատողներ, ովքեր չունեն համապատասխան մասնագիտություն, եւ այդ ողջ հավաքագրած գումարը գնում է իրենց գրպանը, որպես աշխատավարձ, եւ դրա դիմաց ոչինչ չի արվում վարչական շրջանի այն շենքերի համար, որի համար իրենք ընտրված մարմին են: Իհարկե, կան նաեւ օրինակելի համատիրության մոդելներ, որոնք ավելի նորացված են, եւ պետք է օրինակ բերել: Ավանում կա շատ օրինակելի համատիրություն, որը վերջին տարիներին աշխատում է: Սակայն մեկ օրինակը դա դեռ բավարար չէ, եւ ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ համատիրություն ասվածը պետք է վերանա եւ գա վարչական շրջանի կոմունալ բաժնի տակ, որովհետեւ քաղաքացին պետք է իմանա՝ ումի՞ց, ո՞ր մարմնից է պահանջում:

Ի դեպ, բնակիչները որքան էլ դժգոհում են, բայց եւ կախում ունեն, քանի որ բնակության վայրի հետ կապված մի որեւէ գրություն տալուց առաջ՝ սպառնում են, եթե քաղաքացին չի վճարել համատիրության ամսական գումարը կամ պարտքեր ունի կուտակած, ապա օրենքով հասանելիք ոչ մի թուղթ չի տրամադրի համատիրության նախագահը:

Բնակիչը հավատ չունի այդ կառույցի նկատմամբ, դրա համար էլ չի վճարում ու պարտքեր է կուտակում: Տեսեք, գույքահարկ, աղբահանություն, այդ վճարներն անցել են էլեկտրոնային տարբերակի եւ վերջին տարիներին վճարում են նման տարբերակով: Այս դեպքում քաղաքացիները լիարժեք վճարումներ անում են, իսկ համատիրությունը մնացել է անկախ մարմին ու ոչինչ չի անում: Համատիրության ենթակայության տակ են մտնում տանիքիները, նկուղները, վերելակները, շենքի ներսում եղած ամբողջ աշխատանքները: Շատ տարածված է նկուղների խնդիրը: Բնակիչներից մեկը որոշում եւ վերցնում է ընդհանուր պատկանելիություն ունեցող նկուղը եւ տարիների ընթացքում այն մեծացնում ու ընդլայնում է, եւ այդ գործընթացը պետք է կանխի համատիրությունը՝ տվյալ տարածքը տալով բնակիչների ընդհանուր օգտագործման, ոչ թե այն «պատկանի» մեկ ընտանիքի: Եվ երբ այս հարցը տալիս ես համատիրության նախագահին, պատասխանում է, որ դա իր լիազորությունների ներքո չէ, եւ առաջարկում է դատի տալ: Իսկ դատարանը դա երկար ձգվող գործընթաց է, ու այդ ողջ ընթացքում կրկին տվյալ նկուղի հարցը մնում է անլուծելի: Այսինքն, այս կառույցն, իսկապես, ոչինչ չի անում, բացի աննպատակ գումար հավաքելուց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Առանց Պուտինի հետ երկխոսության ոչինչ հնարավոր չէ լուծել. Թրամփի խորհրդական (ՎԻԴԵՈ)Նիկոլ Փաշինյանը, հունվարի 1-ից առ այսօր, իր ֆեյսբուքյան էջում կատարել է մոտ 60 հրապարակումՊուտինի և Թրամփի հանդիպմանը կորոշվեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական կանոնները. Ռուսական աղբյուրՀյուսիսային հանգույց Ձկների մեջ. Կենդանակերպի 3 նշաններ, որոնք այս պահին բախվում են ամենամեծ փոփոխություններինՄիակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է. Էնթոնի Հոփքինսն ուղերձ է հղելՀունվարի 13-ից 19-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համարԵրբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնըԼեհաստանը թույլ չի տվել, որ ՌԴ մեկնող՝ Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության ինքնաթիռն անցնի իր օդային տարածքովՀերթական լրջագույն սխալը. ՀԱՊ կուսակցությունԱյս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան. «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանի մասինԵ՞րբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը. նոր տեղեկություններ10 ալկոհոլային խմիչքներ, որոնք հիանալի համադրվում են սուրճի հետԹուրքիան թիրախ կդառնա, եթե ԱՄՆ-ը միջուկային պատերազմ սկսի. AydınlıkԱրեւմտյան փորձագետները կարծում են, որ ռուսները «երկրորդ Բախմուտ» են սարքում Վելիկա ՆովոսյոլկայումՋեֆայհապի I-ի դամբարանում հնագետները հայտնաբերել են մեկ այլ պալատ, որի ներսում եղել է նրա դստեր թաղումըԳիտնականները հայտնաբերել են հին եգիպտական ​​քրմուհու սարկոֆագըԵ՞րբ է այս տարի նշվելու ԾաղկազարդըՄախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռն ուղևորվել է ԵրևանԱրդյո՞ք Հիտլերը թմրամոլ էրԱնդրեն Ս-րիկա է․ Համացանցը բուռն քննարկում է Անդրեին Անի Օհանյանի վերջին լուսանկարի մեկնաբանություններումՍրբապիղծները եղբայրներ են, նրանցից մեկը հայտնաբերվեց ժամերի ընթացքում.ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԼոս Անջելեսում բնակվող հայ հայտնիները՝ հրդեհներով պայմանավորված իրավիճակի մասինՎանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավորՎանգայի չբացահայտված կյանքը. Զարհուրելի մանրամասներԻշխանությունը՝ քաղաքապետի «դիրիժորությամբ», ժողովրդին դրել է «ֆոկուսնիկների» տեղՋերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն. Մետապնեւմավիրուսի առաջին ախտանշանները գլխացավԽոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավորՊետք է հայերս տիրենք օդին, Թուրքիայի բնակիչների թիվը չեզոքացվելու է. Յակոբ ԱյնթապլեանԼուսնային կարմա-հանգույցները փոխում են նշանը. ի՞նչ է դա նշանակում կենդանակերպի նշանների համարՈրքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը, նույնիսկ աչքերով տեսածին արդեն չի կարելի հավատալԱշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան Դափնու տերեւի թաքնված վտանգըԱերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվելՀասարակաց տան այցելուն 3 օր անընդմեջ այնտեղ, պահանջում նույն աղջկան,իսկ վերջում դուրս գալիս վճարում նրան 5,000 ԱՄՆ դոլար․ Պատճառը․․․Հոլիվուդյան դերասանուհին մանրամասներ է հայտնել Մալիբուում ստեղծված իրավիճակի մասին. «Սննդի եւ խմելու ջրի պակաս կա»Տարհանվում ենք. Երգչուհի Էմմին, ով ապրում է Միացյալ նահանգներում գրառում է կատարելԻնչպես գրավել հարստություն հունվարի 13-ին՝ Հին Նոր տարունՎատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից. Սերբիայի նախագահԴուք միայնակ չեք այս դժվարին պահերին. Մեր արագ արձագանքման խմբերը պատրաստ են օգնել. Իրանի Կարմիր Մահիկի ուղերձն ԱՄՆ-ի Կարմիր ԽաչինՀիվանդ մարդը պետք է չափազանց զգույշ լինի ձվի դեղնուց օգտագործելիսՏավուշում հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը 15-ամյա որդու կողմից այլ մեքենային հարվածելուց հետո դանակահարությամբ ավարտված վիճաբանությունն էԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգԲժիշկը կնոջս ասաց՝ դու երբեք չես մայրանա. որոշել եմ աղջկաս ձեռքը բռնած գնալ նրա մոտ. Տիգրան ՀարությունյանАрмяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արելՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՎոլոդինան նշել է 5 նշան, որոնք 2025 թվականին լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելուՍանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումըՀունվարի 12-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար. ում ինչ է սպասվումԴոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրՎահան Բիչախչյանի` հեռահար, շքեղ գոլը «Ցրվենա Զվեզդայի» դարպասը(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top