Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվի Թրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումը Անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը «Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ին Առևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀԱՊԿ հեղինակությունը կշարունակի մնալ կասկածի տակ. քիչ հավանական է՝ կապերի սառեցման հիմքերը կվերանան ՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստը Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում 2025-ը հանգիստ տարի չի լինի. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն

Ամեն ոք թող ինքը մտածի՝ ինչ ենք պարտք մեր հերոսներին. Արթուր Սահակյան

Լուսանկարներ

2020 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած մեր դառը իրականությունը եւ լուսավորն ու ռոմանտիկը փնտրելու անհագ ցանկությունն իր բեմականացված արտացոլումն է գտել ռեժիսոր Արթուր Սահակյանի նոր մյուզիքլում՝ «Երեւան 20-24»: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ բարձրացած այս ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց հարազատի ջերմությամբ, սրտացավությամբ ու արցունքների միջից նշմարվող ժպիտով: Այն իր բովանդակությամբ յուրահատուկ նվեր էր Երեւանին, որտեղ հերոսների շարքում մայրաքաղաքի կոլորիտը միշտ վառ պահող մարդիկ են, պատերազմի բովով անցած իրական հերոսները, իսկ նրանց թիկունքում՝ անմահների բանակը…

Ներկայացումը լավագույնս մեկտեղել էր թատրոնի վաստակաշատ ու նոր սերնդին, ինչի շնորհիվ երիտասարդ դերասանները պարզապես փայլեցին բեմում: Ընդ որում՝ շատերի համար «Երեւան 20-24»-ն առաջին բեմելն էր։ Գլխավոր հերոսուհին ԱՄՆ-ից Հայաստան ժառանգության հարցերով ժամանած Նվարդն է, իսկ հերոսը՝ Գոռը, ով 44-օրյա պատերազմից հետո գամված է սայլակին, պատերազմում կորցրել է 3 հավատարիմ ընկերներին, իսկ ինքը հրամանատարի հետ հրաշքով է փրկվել։ Նվարդի հանդիպումը Գոռի հետ վերաիմաստավորում է վերջինիս կյանքը, նրանք այլեւս միասին են պայքարում հանուն վաղվա արշալույսի…

«Իրավունք»-ի հետ զրույցում բեմադրիչը՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ներկայացմանն անդրադարձավ իրեն հատուկ անկեղծությամբ:

— Նախ անդրադառնանք ներկայացման գաղափարին, ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմատիկան շոշափել բեմում:

Քրիստ Մանարյանն ասաց, որ ունի մյուզիքլ գրելու մտահաղացում, հետո գրվեցին երգերի բառերը, երաժշտությունը, եւ կամաց-կամաց ձեւավորվեց ֆաբուլան, որը հետո մտավ թատրոնի լեզվի մեջ:

— Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը:

Այն, որ մենք զինվորներին պարտք ենք, մենք մեր նահատակներին պարտք ենք։ Իրենք մեզ հսկում են, գնացին ու մեր անդորրն են հսկում։

— Ի՞նչ ենք պարտք…

Ամեն ոք թող ինքը մտածի, թե ինչ ենք պարտք։ Ես կոնկրետ գիտեմ՝ ինչ ենք պարտք, հիմա մնում է, որ բոլորն իմանան… Բլբլոցներով է լցվել մեր այսօրվա կյանքը՝ զիջելով անելիքներին: Մինչդեռ անելիքները պետք է առաջ գան՝ կոնկրե՛տ անելիքները: Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք ու դեռ կորցնում ենք, շարունակելու ենք կորցնել, եթե այսպես շարունակվի։

— Թատրոնի բեմում տեսանք նոր դեմքեր: Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին:

Ներկայացման գլխավոր դերակատարը դեռ ուսանող է, ընդ որում՝ նա ծառայել է Հայոց բանակում, որքանով տեղյակ եմ, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրա եւ մյուս երիտասարդ դերասանների հետ: Նրանց հետ աշխատանքը կլանող էր, բոլորն էլ տաղանդավոր երիտասարդներ են։ Մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատանքից:

— Կոնկրետ իրական պատմությո՞ւն է ներկայացման հիմքում:

Ոչ, սա ոչ թե իրականության, այլ գաղափարի մասին է, որ չպետք է մոռանանք, որ մեր հերոսների հոգիները ներկա են մեր քաղաքացիական կյանքում եւ զորավիգ են իրենց պայքարին նաեւ այսօր: Ես այս ամենին հավատում եմ, եթե չհավատանք այս ամենին, բա ինչի՞ն հավատանք: Ինչ-որ մարդո՞ւ…

Դուք խոսում եք կարեւոր գաղափարների մասին, որոնք այսօր համառորեն փորձում են ոչնչացնել…

Այս ներկայացումը նաեւ դրա մասին է, որ արտահայտենք մեր դիրքորոշումը: Այդ գաղափարները նսեմացնողներին պետք է մենք նսեմացնենք ու շատ դաժան:

— Այս թեմատիկան ունենալո՞ւ է շարունակություն Ձեր հաջորդ ներկայացումներում:

Իրադարձություններ կան, որոնք նույնիսկ թատերական անդրադարձի արժանի չեն։ Ժամանակին ինձ ասում էին, թե «Խաթաբալադան» Վանո Սիրադեղյանի մասին է, բայց ես միանգամից դեռ այն ժամանակ ասել եմ, որ որեւէ քաղաքական գործիչ արժանի չէ բեմ ելնելու, խոսքը 1996 թվականի մասին է։ Շատ իրադարձություններ կան, որոնք պետք է բաց թողնել, չի կարելի հիշել: Դրա հետեւանքը պետք է սարսափ առաջացնի եւ մոռացվի: Մեր օգտին է մոռանալը: Չեմ ուզում այլանդակությանը անդրադառնալ, արվեստը պետք է խոսի միայն գեղեցիկի մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվիԹրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումըԱնհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը«Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ինԱռևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնումՀԱՊԿ հեղինակությունը կշարունակի մնալ կասկածի տակ. քիչ հավանական է՝ կապերի սառեցման հիմքերը կվերանանՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստըՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում2025-ը հանգիստ տարի չի լինի. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը բարձրացավ, հիմա արդեն կարգավորվելու ժամանակահատվածն է. ՍուքիասյանԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Հասանք Ցյուրիխ, անձրև է գալիս, բայց շատ ուժեղ չի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԱյս պահին բացառում եմ ռազմական էսկալացիան. Հայաստանն աջակիցներ շատ ունի. Խաչատուր ՍուքիասյանԻշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում. ԱբրահամյանԱյս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունԳևորգ Կասպարովի որդին հանդիպել և լուսանկարվել է Մխիթարյանի հետ(ֆոտո)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏիկնիզյանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից», եթե պայմանը չբավարարվի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՅուրաքանչյուր ապացույց հետազոտելիս ի հայտ են գալիս նորանոր «անհայտներ». Ինչ է պարզվել 15 զինվորի ողջ-ողջ այրվելու փաստից 3 տարի անցՉԼ. ՊՍԺ-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալը»` «Զալցբուրգին», «Ինտերը»` «Սպարտա Պրահային»(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. 9 թիմ զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից(ֆոտո)Օրվա խորհուրդ. hունվարի 23Լոս Անջելեսում նոր հրդեհ է սկսվել (Տեսանյութ)«Հրապարակ». Շտապում են ԵվրոպաՈ՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել «Ժողովուրդ». Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար«Փաստ» . «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Նիկոլ Փաշինյանը Աննայի հետ մեկնել է Դավոս (վիդեո)Թրամփը Բոլթոնին զրկել է անվտանգության պետական պահպանությունիցԲրիտանիան դեմ է Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խոստմանը. The Times«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը «Գեբելսն» է«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշումՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը«Փաստ». Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»«Հրապարակ». Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ընտրություններում«Փաստ». Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունըԱրեգակի վրա տեղի է ունեցել «սարսափելի սև արտանետում» (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, Արևմուտքը պառակտում է երկու բևեռի. Ալեքսանդր ԴուգինԹրամփն իր հատուկ բանագնաց կարգադրել է` Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրում. The Wall Street JournalԵրկրներ, որտեղ հայտարարագիր ներկայացնելը պարտադիր չէ. ՑԱՆԿՀունվարի 22-ը մշակութային երկու ահասարսուռ լուր բերեց. Ալլա ՀակոբյանՀրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբԿարիերայիս այս փուլում ինձ հենց սա էր անհրաժեշտ. Ռանոսի առաջին հարցազրույցը նոր ակումբի կազմումԱնհանգիստ քունը կարող է լինել Պարկինսոնի հիվանդության նշան. Annals of NeurologyԾայրից ծայր սխալների 7-ամյա չկառավարումըԿալորիաների կրճատումը օրական 100-200-ով կօգնի նիհարել. Conversation
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top