Կառավարության նիստի օրակարգում 61 հարց է, որից 57-ը չի զեկուցվում. Եւս 4 հարց գաղտնի է (ուղիղ)
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 61 հարց, որից չի զեկուցվում 57-ը: Եվս 4 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին,
- Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին,
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին եւ այլ հարցեր: