Տիգրան Բարսեղյանի փայլուն հնարավորությունը «Ատլետիկոյի» դարպասին ու վնասվածքը (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության Լիգայի փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Սիվիտաս Մետրոպոլիտանոյում» ընդունել է Բրատիսլավայի «Սլովանին»։ «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդիպման 26-րդ րոպեին փայլուն հնարավորություն է ստեղծել, սակայն հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից։ 33-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը՝ վնասվածքի պատճառով։