Թրամփը քննադատել է Կիևին Ռուսաստանի դեմ ամերիկյան հրթիռներ օգտագործելու մեջ․ Time
Միջազգային![Թրամփը քննադատել է Կիևին Ռուսաստանի դեմ ամերիկյան հրթիռներ օգտագործելու մեջ․ Time](/timthumb.php?src=disc/12-12-24/493065600551e089469fbf67cc1899f9.jpg&w=780)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կիևին՝ Ռուսաստանի ուղղությամբ ամերիկյան արտադրության հրթիռներ արձակելու համար։
«Ես կտրականապես համաձայն չեմ: Ինչո՞ւ ենք մենք դա անում, մենք պարզապես սրում ենք այս հակամարտությունը», հայտնում է Time-ը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը «ավելի հեշտ խնդիր է», քան Ուկրաինայի հակամարտությունը։
Թրամփը նաև վտանգավոր և հիմարություն է անվանել Բայդենի որոշումը՝ խոցել ATACMS հրթիռներով ՌԴ-ն խորքերը:
«Սա շատ անկայուն իրավիճակ է: Կարծում եմ, որ հիմա ամենավտանգավորն այն է, որ Զելենսկին որոշել է նախագահ (Ջո Բայդենի) հավանությամբ, սկսել հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ: Սա լուրջ էսկալացիա է, ես կարծում եմ, որ դա հիմար որոշում է»,- ընդգծել է Թրամփը ամսագրին տված հարցազրույցում։