Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարից
ՍպորտԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Հակոբ Մկրտչյանը չմասնակցեց 96 կգ քաշային կարգի մրցմանը։
27-ամյա ծանրորդը A խմբի պայքարի մեկնարկից անմիջապես առաջ է հրաժարվել մրցելույթից։ Նա պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 160 կգ։ Մկրտչյանն, ամենայն հավանականությամբ, վնասվածք ունի։