Տխրեցնում է. «Սլովանի» մարզիչը` Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին
Սպորտ
«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին, որը խաղացողը ստացել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի խաղում (3։1). «Տիգրանը, ըստ երևույթին մկան է պատռել, ինչն ինձ տխրեցնում է, նրան ժամանակ է պետք հանգստանալու և վերականգնվելու համար»,- ասել է մասնագետը։