Տիկնիզյանը կտեղափոխվեր «Սևիլիա», բայց «Սևիլիան» այն ակումբը չէ, որը կարող է բավարարել «Լոկոմոտիվին» Մխիթարյանի բուժզննման արդյունքները հայտնի են Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ Մհերի նվիրվածությունը հայրենիքին եւ իր շրջապատի հանդեպ միշտ կմնա մեր սրտերում. ՀՀԿ ԵԿ ղեկավար Մհեր ջան, քո տեղը շատ կերեւա, բայց քո պայքարը կիսատ չի մնա. Աշխեն Սումբուլյան Ավտովթшրի հետևшնքով կյանքից հեռшցած պատգամավորն ամուսնшցած էր, 4 пրդիների հայր Կարո՞ղ է մի եվրոպացի ասել՝ այդ ի՞նչ փաստի հիման վրա է ԼՂ-ն պատկանում Ադրբեջանին, չկա՛ այդպիսի իրավական հիմք. Մանասյան Հենց հիմա Աբխազիայում հակահայկական ելույթներ են հնչում, պետք է կանխեն այս ամենը. Բալասանյան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վանգան կանխատեսել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 2025 թվականի գարնանը Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում. ադրբեջանագետ

Իսկ ո՞վ է ասում, որ այս ամեն ինչը չի արվում Թուրքիային վերջում թակարդը գցելու համար. Անդրանիկ Իսպիրյան

Հասարակություն

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում եւ Սիրիայում քրդական օբյեկտներին՝ ըստ երեւույթին, ի պատասխան պաշտպանական կարեւորագույն պետական ընկերության վրա հարձակման, որի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը: Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օդային հարձակումը «ոչնչացրել է» 32 թիրախ՝ չհայտնելով հարվածների վայրի մանրամասները։ Հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկվել են «բոլոր տեսակի նախազգուշական միջոցները»՝ խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու համար: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ:

«ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ ՍԻՐԻԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

— Պարոն Իսպիրյան, ըստ Ձեզ, Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունն այս պահին ո՞վ է կրում:

— Թեպետ Թուրքիան անմիջականորեն մասնակցություն ունի, բայց ինքը չէ գլխավոր, այսպես ասած, հետագա տարրն այն ամենի, ինչ տեղի ունեցավ, սակայն օգտվեց առիթից եւ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր: Այնպես որ, Արեւմուտքն է որոշելու ճակատագիրը, ովքեր իրականացրին այս վերջին գործողությունը: ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին, այս դեպքում՝ հենց Թուրքիան, ուղղակի, մասնակցեց, քանի որ վերջին ամիսներին բավական ակտիվ բանակցություններ էին ընթանում Թուրքիայի նախագահի եւ Սիրիայի նախագահի միջեւ: Էրդողան-Ասադ առավել քան կուլիսային բանակցություններ էին գնում, եւ այժմ արդեն պետք է հայտարարած լինեին Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման մասին, եւ հանկարծ նման բան է տեղի ունենում: Բնականաբար, Թուրքիան այս ամենի մասին չգիտեր դեռեւս, որ հենց այսպիսի բան կարող էր տեղի ունենալ: Ուղղակի, ինքը վերջին պահին տեղեկացվեց եւ, բնականաբար, Սիրիայում քանի որ ունի իր կողմից հովանավորվող ռազմական խմբավորումներ, արագ կերպով նաեւ միացավ հենց այդ նախաձեռնությանը: Թուրքիան ոչ թե ինքնակալ պլանավորել էր հարձակվել, այլ Թուրքիան մասնակցել է. նա սիրում է ամեն տեղ փորձել իր անձնական շահը հնարավորինս շատ ստանալ: Այսինքն` Թուրքիան չէ որոշողը: Շատերի գրառումներում տեսնում եմ, որ հենց այդ տպավորությունն է, թե իբրեւ Թուրքիան է կազմակերպել: Ո՛չ, Թուրքիան չի կազմակերպել, այլ Թուրքիան մասնակցել է, ուղղակի, արդեն կազմակերպված այդ գործողությանը:

Իսրայելի, ինչպես նաեւ Սիրիայի տարածքում կան Թուրքիայից աշխատավարձ ստացող զինված խմբավորումներ՝ Սիրիայի, այսպես ասած, Ազգային բանակ կոչված խմբավորումներ, որոնք էլ հենց միացան մյուս խմբավորումներին: Տարբեր խմբավորումներ կան, որոնք Թուրքիայի հետ բացարձակ կապ չունեն: Ուղղակի Թուրքիան հետեւեց իրենց գործողություններին եւ մասնակցեց: Բնականաբար, ինչ պետք է լինի Սիրիայի հետ կապված` բավական բարդ է ասել: Շատերս գիտենք, թե միանգամից ինչ է եղավ Իրաքում, եւ ինչ է եղավ Լիբանանում, երբ նման կերպով գահընկեց արվեցին նախագահները՝ այդ ամենը մենք վաղուց տեսել ենք: Այսինքն` մենք շատ լավ ծանոթ ենք արդեն այն հանգամանքին, թե այս ֆիլմն ինչպես է լինելու:

Սակայն կային նյուանսներ. եթե Լիբանանն այլ աշխարհագրական դիրք ուներ, իսկ Սիրիան` այլ, եւ նրանց ներսում  այլ իրավիճակներ էին` թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին, Սիրիան բոլորովին տարբեր է, եւ մեզ շատ ավելի են հետաքրքրում, ինչպես նաեւ մեզ շատ ավելի են վերաբերում Սիրիայում կատարվելիք եւ կատարվող իրադարձությունները: ԱՄՆ-ն կամ Իսրայելը կորոշեն, թե ինչպես է լինելու: Բնականաբար, կարող է ամեն ինչ նաեւ վերահսկելի սահմաններից, այսպես ասած, դուրս գալ: Այդ վտանգն ամեն դեպքում կա, եւ որքան էլ մենք նշենք, որ այն, ինչն իրենց կողմից արվեց, ապա միշտ լինում են դեպքեր, որ իրենց կողմից ուղղորդվող այդ ուժերը  դուրս են գալիս ուղղակի վերահսկողությունից: Այդ առումով ուղղակի ամեն բան բավականին մշուշոտ  է:

— Արդյո՞ք հնարավոր է կանխորոշել, թե ինչպիսի զարգացումների նոր փուլ է սպասվում:

— Այժմ այնքան անշնորհակալ բան է այդ տարածաշրջանում միանգամից ապագա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ կատարել, քանի որ ամեն ինչ շատ արագ կերպով է փոփոխությունների ենթարկվում: Ինքս` որպես թուրքագետ, տեղյակ էի Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, որն, ի դեպ, ռեալ կերպով ընթանում էր, եւ միանգամից շրջադարձ կատարվեց անկանխատեսելի կերպով: Այսինքն, դժվար էր հստակ ասել, բայց ինչ է սպասվելու, զուտ տրամաբանորեն նայելով, Սիրիայում կփորձեն, բնականաբար, այդ «ակցիայի կազմակերպիչները» նոր կառավարություն ստեղծել:

Համենայնդեպս, ԱՄՆ-Իսրայել տանդեմը կփորձի պահել ազգային փոքրամասնություններին տեղում, այդ թվում՝ հայերին, քրդերին, ասորիներին, ռուսներին եւ տարբեր այլ ազգերին, քանի որ գիտենք, որ ազգային փոքրամասնություններ էլ նաեւ կան, եւ նրանցից օրերս ես տեսա նաեւ մի տեսանյութ Քեսաբում, որը գիտենք, որ հայաբնակ է եւ այդպես է մնացել: Ասադի զորքերը նախկինում բավական լավ կերպով կարողացան պաշտպանել Քեսաբը թուրքական կողմից հովանավորվողներից, եւ արդեն այդ թուրքական խմբավորումները Քեսաբում են ոչ թե իմ նշած այդ ՀԹՇ կազմակերպությունն է, այլ հենց թուրքերը, եւ հենց հայերի այդ խոսակցությունը մեր հայ հոգեւորականի հետ թուրքերենով էր գնում: Ես ինքս քանի որ շատ լավ հասկանում եմ թուրքերեն՝ պետք է առանձնացնեմ նաեւ մեկ բան, որ իրենք անվտանգության երաշխիքներ էին տալիս, թե հայերը կարող են հանգիստ լինել, քանի որ ամեն ինչ ինչպես կա, այդպես էլ շարունակվելու է: Այսինքն, ամեն ինչ դեռեւս այս գծի մեջ է լինելու, իսկ հետագայում, թե ինչ կլինի՝ նաեւ նշեցի ԱՄՆ-Իսրայել տանդեմի որոշումներից կարող է լինել կախված: Թերեւս, վտանգներ կամ ռիսկեր կլինեն կամ ոչ՝ պետք է նշեմ Թուրքիայի հետ կապված գործոնը, քանի որ սա անսպասելի էր Թուրքիայի համար: Թուրքիան մի քանի անգամ տարբեր գործիչների լեզվով հայտարարեց, որ իրենք պաշտպանում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Սա շատ հստակ ուղերձ է, որ Թուրքիան չի ցանկանում, որպեսզի Սիրիայում անկախ պետություններ ստեղծվեն: Գլխավոր վտանգը Թուրքիայի համար Դելի պետություն ստեղծելու այդ հավանականությունն է, քանի որ մենք գիտենք, որ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի երկայնքով քրդաբնակ տարածքներ են Սիրիայում եւ քրդաբնակ տարածքներ են նաեւ Թուրքիայում, եւ վերջինս միշտ խուսափում է քրդական պետություն հարեւան երկրներում ունենալու վտանգից, քանի որ դա կարող է տարածվել հենց իր քրդական շրջանում, որը Թուրքիայի համար, այսպես ասած, ազգային անվտանգության խնդիր է:

«ՀԱՋՈՐԴԸ՝ ՍԼԱՔՆԵՐԸ ՈՒՂՂՎԵԼՈՒ ԵՆ ԴԵՊԻ ԻՐԱՆԻ ԿՈՂՄ»

— Ըստ Ձեզ` արդյո՞ք այս իրավիճակները կանխորոշելի էին Սիրիայի համար:

— Ո՛չ: Կարող եմ ասել, որ կանխատեսելի չէին: Նույնիսկ Թուրքիան, ունենալով Սիրիայի տարածքում նման ռազմական ռեսուրսներ, Թուրքիայի հետախուզական, ազգային անվտանգության գործակալները ուղղակի «վխտում» են Սիրիայում, եւ նույնիսկ իրենք չունեին այդ տեղեկատվությունը եւ մինչեւ վերջերս էլ,  ինչպես գիտենք, Ասադի հետ նաեւ բանակցում էին: Եթե ունենային նման բան, ապա կարող եմ ասել, որ Ասադի հետ չէին բանակցի: Առավել եւս, եթե իմանային, որ մեկ կամ երկու ամսից նոր գործողություն է պատրաստվում, եւ այդ գործողությունն ուղղակի հարմար ժամանակ հարմար պահի կազմակերպվեց, որը բավական անկանխատեսելի էր:

Չպետք է նաեւ մոռանանք այն, թե ինչ հաջորդեց նաեւ դրան եւ այն, թե ինչին հաջորդեց: Գազայի դեպքերն էին, Լիբանանի եւ Հեզբոլահի դեպքերը, Իրան-Իսրայել այդ փոխադարձ ռմբակոծությունները, Իրանում լուրջ ազդեցություն ունեցող գործիչների սպանությունները՝ սկսած նախագահի ուղղաթիռի կործանումից հետո մինչեւ շատ այլ նմանատիպ հարցեր: Այսինքն, այս գործընթացը բերեց եւ հասցրեց մի կետի, որ տեղի ունեցավ այդ ամենը, բայց ինչ-որ մեկը ասի, որ ես չեմ լսել կամ չեմ կարդացել նման կանխատեսում, որ այսպես արագ կերպով այդ ամեն ինչը տեղի կունենար, դա եւս ճիշտ չէ:

Ըստ Ձեզ` այս իրավիճակում հաջորդ հայտնվողը ո՞վ կարող է լինել, եւ վերջապես Թրամփի նախագահությունն արդյո՞ք իր հերթին որեւէ ազդեցություն կարող է ունենալ այդ ամենի վրա:

— Թրամփը դեռեւս գիտենք, որ չի անցել իր պարտականությունների կատարմանը: Հաջորդը բոլորս գիտենք, թե որ երկրին է ուղղված: Ընդհանրապես, այսպես ասած, արաբական գարնան շարունակություն էր սա: Շատերը մտածում էին նույնիսկ Իրաքը կրկին կարող է դառնալ թիրախ, բայց  չեմ կարծում, որ որեւէ խնդիր կա այնեղ, թեպետ հավանականությունը ևս չեմ բացառում: Բնականաբար, բոլորը հասկանում են, որ հաջորդը՝ սլաքները ուղղվելու են դեպի Իրանի կողմ: Այստեղ հարց կարող է առաջանալ, թե ինչու ոչ Թուրքիա: Դրան ի պատասխան ասեմ՝ իսկ ո՞վ է ասում, որ այս ամեն ինչը չի արվում Թուրքիային վերջում թակարդը գցելու համար: Այս վտանգը Թուրքիայում էլ են զգում:

— Իսկ Հայաստանն այդ դեպքում ինչպիսի՞ ճակատագրի կարող է արժանանալ:

— Տեսեք, Հայաստանն անուղղակի է կախված այդ զարգացումների հետեւանքներից, սակայն կախված է, եւ Հայաստանում պետք է բոլոր հնարավոր սցենարներին կարողանան պատրաստ լինել ներկայիս իշխանությունները:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Գիտնականները պարզել են, թե ինչպես են աղիքային որոշ բակտերիաներ պաշտպանում մարդու օրգանիզմըՀայաստանում մտածում են արհեստական բանականությունը պետական գնումների համակարգ մտցնելու մասին. ի՞նչ է սա նշանակում և ինչպիսի՞ ստորջրյա խութեր կանՏիկնիզյանը կտեղափոխվեր «Սևիլիա», բայց «Սևիլիան» այն ակումբը չէ, որը կարող է բավարարել «Լոկոմոտիվին»Մխիթարյանի բուժզննման արդյունքները հայտնի ենԼավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆԱզատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվելՄհերի նվիրվածությունը հայրենիքին եւ իր շրջապատի հանդեպ միշտ կմնա մեր սրտերում. ՀՀԿ ԵԿ ղեկավարՄհեր ջան, քո տեղը շատ կերեւա, բայց քո պայքարը կիսատ չի մնա. Աշխեն ՍումբուլյանԱվտովթшրի հետևшնքով կյանքից հեռшցած պատգամավորն ամուսնшցած էր, 4 пրդիների հայրԿարո՞ղ է մի եվրոպացի ասել՝ այդ ի՞նչ փաստի հիման վրա է ԼՂ-ն պատկանում Ադրբեջանին, չկա՛ այդպիսի իրավական հիմք. ՄանասյանՀենց հիմա Աբխազիայում հակահայկական ելույթներ են հնչում, պետք է կանխեն այս ամենը. ԲալասանյանՍիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վանգան կանխատեսել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 2025 թվականի գարնանըԱդրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում. ադրբեջանագետՎրաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանում կմասնակցի Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստինԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Վաշինգտոն․ նախատեսված է հանդիպում Բլինքենի հետ«Էրդողանի ղեկավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել»․ Ստամբուլի քաղաքապետՈւկրաինայի զինված ուժերը հայտարարել են Ուկրաինայում զորահավաքի ձախողման մասինՑԱՎԱԿՑԱԿԱՆՄեդվեդևը գնահատել է Ուկրաինայում կարգավորման «գերմանական սցենարը»«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸԱննան մոռացել է, թե ինչպես էր որոշ ժամանակ առաջ Նիկոլը զուգարան գնում.Armenian infoՈղբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր ՍահակյանըԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ռիսկեր. Տարբեր սցենարներ ենք քննարկում. Ֆինանսների նախարարՆԱՍԱ-ի արբանյակներն Ադրբեջանի ափերի մոտ «ուրվական կղզի» են ֆիքսելՀայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան«Թուրքական հոսք»-ի վրա հարձակումը սպառնալիք է եվրոպական երկրների ինքնիշխանությանը»․ ՍիյարտոՓաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա. Արթուր ԽաչատրյանՄարիա Զախարովան հանդես է եկել Տիգրան Քեոսայանի օգտինՍերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունըՄիասնական տոմսային համակարգով կարելի է վճարել 4 եղանակով. Որոնք են դրանքԻնձ թիրախավորելը սովորական երևույթ է. ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին. Սերժ ՍարգսյանԻնչ կապ կա դիետայի և սննդային թունավորման մեջՆավթը աննախադեպ թանկացել էՀարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆ«Իրավունք» թերթի հավատարիմ ընթերցողը. ԼուսանկարներԶելենսկին Կիմ Չեն Ընին առաջարկ է արելԹույլ մի՛ տվեք, «մորմոնները» զբաղվում են հոգևորսությամբ եւ հակաքրիստոնեական քարոզչությամբ. ԴանիելյանԷլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակումԻնչ եղանակ է սպասվումԱլիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են․ ՇարմազանովՈստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկինԼուրջ մարդը չի կարող անիմաստ և անհիմն պոպուլիստական հայտարարություններ անել․ Կարեն ՔոչարյանՄիսը մտնում ա ու վերջում երշիկ ա դուրս գալիս, մի զարմացեք. Գևորգ Պապոյան (տեսանյութ)Գազայի ՀԱՄԱՍ խմբավորումը նոր առաջնորդ ունիUcom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ-ի գոյությունը որպես պետություն. թյուրքագետԱյս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան. «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանի մասինԱդրբեջանաիրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելԱյսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն էՀայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top