Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ Գալուզին
Միջազգային![Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ Գալուզին](/timthumb.php?src=disc/13-12-24/01a193e64bea231ab436e1a37f42f285.jpg&w=780)
Ռուսաստանն անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված միջոցառմանը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Գալուզինը ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարևորությունը։
«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու, խաղաղության պայմանագրի կնքման, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակիցը»,- եզրափակել է Գալուզինը։