Ռուսաստանը կարող է այս շաբաթավերջին «Օրեշնիկ»-ով հարձակվել Ուկրաինայի վրա. Financial Times
ՄիջազգայինՌուսաստանը կարող է այս շաբաթավերջին «Օրեշնիկ»-ով հարձակվել Ուկրաինայի վրա, հայտնում է Financial Times-ը:
«Ինչպես Պուտինը հրապարակավ հայտարարել է, Ռուսաստանը մտադիր է հերթական փորձնական «Օրեշնիկ» հրթիռը արձակել Ուկրաինայի ուղղությամբ, և միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը դա անի մոտ օրերս»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրի կարծիքով, ի պատասխան ամերիկյան ATACMS-ի կողմից Տագանրոգի հրթիռակոծմանը, Ռուսաստանը կարող է Օրեշնիկով հարվածել Ուկրաինային։ Սակայն Մոսկվան այսօր հայտարարեց, որ էներգետիկ ոլորտի առավոտյան գնդակոծությունը պատասխան էր Տագանրոգի համար։