«Աթլետիկոն» վերջին պահին գոլ խփեց ու պարտության մատնեց «Բարսելոնային» (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում Կատալոնական «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» և պարտվեց 1-2 հաշվով:
«Բարսելոնան» 30-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Պեդրին տպավորիչ իր նախաձեռնած գրոհն ավարտեց գեղեցիկ գոլով: «Աթլետիկոն» 60-րդ րոպեին պատասխանեց գոլով: Գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգո Դե Պոլը:
Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Աթլետիկոյի» կազմում փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Սյորլոտը խփեց հանդիպման հաղթական գոլը։
Այսպիսով, «Բարսելոնան» երկրորդ անընդմեջ տնային պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:
«Աթլետիկոն» 41 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, մեկ խաղ ավելի անցկացրած «Բարսելոնան» երեք միավոր է զիջում: Գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը», որը 37 միավորով երրորդն է, այս տուրում հաղթելու դեպքում կշրջանցի «Բարսելոնային»:
«Բարսելոնա» - «Աթլետիկո»` 1-2 (տեսանյութ)