Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ակումբի մրցաշրջանի առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայթությունը։
Հայ ֆուտբոլիստը երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում զիջել է միայն կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբային։
Սպերցյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 18 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 ասիստ։