Թուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմանները Ասպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPD Մեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետ Ադրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան Եթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ Ավետիսյան Չաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումը ՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Վաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է Հայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության վերսկսման հեռանկարներ դեռեւս չկան. Ռուսաստանի ԱԳՆ

Նիկոլի իշխանությունը շարունակում է քաղաքական հետապնդումը, այս անգամ թիրախավորել է Գևորգ Գևորգյանին

Թեմա

Դե ի՞նչ՝ կարո՞ղ եք ասել, թե դա այդպես չէ…

Տողերիս հեղինակը մնում է այն համոզմունքին, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում ու շարունակվելու են, քանի դեռ Նիկոլ հայադավը և իր ոհմակը չեն պատժվել:

Դեկտեմբերի 11-ին ԶԼՄ-ները տեղեկացրին, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և ոստիկանության տասնյակից ավելի աշխատակիցներ նույն օրն այցելել են ռազմական և հասարակական գործիչ, արցախյան պատերազմների մասնակից, իր ընդդիմադիր հայացքներով, հրապարակումներով, ելույթներով հայտնի Գևորգ Գևորգյանի հիմնադրած, Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի գրասենյակ, որը Գևորգյանի կազմակերպությունը զբաղեցնում է 2011 թվականից:

Նիկոլի իշխանության ներկայացուցիչները սկսել են գրասենյակի աշխատակիցներին դուրս հանել իրենց զբաղեցրած տարածքից, փորձել են կազմակերպությանը պատկանող գույքը տեղահանել, ներկայացրել են տարածքը հանձնելու պահանջ, ի վերջո, կնքել են դռները և հեռացել:

Ընդ որում, այս ամենը, ինչպես տեղեկացանք Գևորգ Գևորգյանից, կատարվել է առանց նախնական գրավոր ծանուցման, ինչն արդեն իսկ ստվեր է գցում գործընթացի օրինականության վրա՝ առավել ևս, որ բռնի տեղահանումը կատարվում է չփոխհատուցելով ժամանակին գրասենյակի հիմնանորոգման համար Գևորգ Գևորգյանի կատարած հսկայական ծախսերը:

Խնդիրն իրավական ճանապարհով լուծելու փոխարեն (դե իրավական ճանապարհն ո՜ւր, Նիկոլի իշխանությունն ուր…), պետգույքի կառավարման կոմիտեն նշված հրապարակումներից 6 օր անց՝ դեկտեմբերի 17-ին, ինչպես «Հրապարակ»-ին ահազանգել է Գևորգ Գևորգյանը, ևս մեկ փորձ է կատարել խլել Մոսկովյան 5 հասցեի տարածքը, որտեղ Գևորգյանը շուրջ 13 տարի իրականացնում է հայրենասիրական գործունեություն և ստեղծել է երիտասարդական կենտրոն:

«Այսօր վերադարձել եմ գրասենյակի բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է կրկին վերադառնալ՝ կողպեքը փոխելու մտադրությամբ»,- «Հրապարակ»-ին տեղեկացրել է Գևորգյանը:

Նույն օրը հիշյալ տարածքում լարված իրավիճակ է առաջացել, ի վերջո, կոմիտեի ներկայացուցիչները դարձյալ կնքել են դռները և հեռացել:

Խնդրո առարկա տարածքը ժամանակին գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և անժամկետ ու անհատույց տրամադրվել էր Գևորգյանին, որտեղ նա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում երիտասարդների համար իրականացնում էր ռազմա-մարզական ուսուցման համապարփակ ծրագիր: Այնուհետեւ նույն տարածքում ստեղծվել է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը: Ըստ շրջանառվող լուրերի, կոմիտեն մտադիր էր վերոնշյալ տարածքը նախ հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մինչդեռ հիմա արդեն խոսվում է, որ տարածքը վաճառվել է:

Հիշյալ կոմիտեի կողմից ՀԿ-ի գրասենյակի մուտքի դուռը երկրորդ անգամ կնքելուց և կողպելուց հետո, դեկտեմբերի 19-ին Գևորգյանը գրավոր դիմել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին:

Նշելով, որ Ավետիսյանի ղեկավարած կոմիտեի ներկայացուցիչն անօրինականորեն կնքել է իր հիմնադրած «Հայ ազգային ճակատ» հասարակական կազմակերպության Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող գրասենյակի մուտքի դուռը՝ դրանով իսկ արգելակելով կազմակերպության հետագա գործունեությունը, ինչպես նաև արգելք հանդիսանալով գրասենյակի տարածք իր և կազմակերպության անդամների մուտքին և այնտեղ գտնվող իրենց անձնական իրերից օգտվելուն, հասարակական կազմակերպության նախագահն իր դիմումում մասնավորապես գրել է. «Եթե Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից Կազմակերպության գրասենյակի նկատմամբ կա որևէ հավակնություն ու դրանից բխող պահանջ՝ ուղղված «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ին, խնդրում եմ վերոնշյալ հասցեով ողջախոհ ժամկետում ուղարկել տվյալ պահանջը պատշաճ հիմնավորմամբ ներկայացնող գրավոր ծանուցագիր:

Եթե վերոնշյալ ծանուցագրով Կազմակերպությանը ներկայացվելու է իր զբաղեցրած  տարածքը լքելու պահանջ, խնդրում եմ դրա համար սահմանել ողջախոհ ժամկետ (առնվազն մեկ ամիս՝ Կազմակերպության գույքի վաճառքի համար գնորդ գտնելու կամ այլ վայր տեղափոխելու ու պահպանելու համար տարածք վարձակալելու նպատակով). Կազմակերպության հետ բանակցություններ սկսել հիշյալ գրասենյակի հիմնանորոգման համար իմ և Կազմակերպության միջոցներով կատարված ծախսերի արտադատական կարգով փոխհատուցման համար՝ նախապես ծանուցելով Ձեզ հարմար ժամանակ բանակցությունների օրվա և ժամի վերաբերյալ, իսկ մինչ այդ չկնքել Կազմակերպության գրասենյակի մուտքի դուռը ու չխոչընդոտել ՀԿ- ի հետագա գործունեությանը»:

Չստանալով որևէ պատասխան, Գևորգյանը դեկտեմբերի 24-ին արդեն բողոքով դիմել է հիշյալ կոմիտեի ղեկավարին: Բողոքը վերաբերում է վերոնշյալ կոմիտեի աշխատակիցների կողմից 2024թ. դեկտեմբերին իրականացված վարչարարությունը ոչ իրավաչափ ճանաչելուն և խախտված իրավունքները վերականգնելուն:

Բողոքում փաստված է, որ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչներն առնվազն բացահայտ ապօրինի վարչարարությամբ 2024թ․ դեկտեմբերի 11-ին կնքել են Գևորգյանի հիմնադրած, Մոսկովյան 5 հասցեում գտնվող «Հայ ազգային ճակատ» հասարակական կազմակերպության գրասենյակի մուտքի դուռը՝ դրանով իսկ արգելափակելով կազմակերպության հետագա օրինաչափ և բնականոն գործունեությունը։ Նշված է, որ առերևույթ պաշտոնեական լիազորությունների շրջանցմամբ իրականացված հիշյալ ապօրինի վարչարարության արդյունքում, ըստ էության, արգելվել է իր՝ բողոքաբերի, ինչպես նաև կազմակերպության մյուս իրավասու անդամների և աշխատակիցների մուտքը գրասենյակի տարածք, որտեղ գտնվում են իրենց անձնական իրերը, ինչի արդյունքում խախտվել են նաև մեր մի շարք սահմանադրական իրավունքներ և ազատություններ:

Բողոքում ընդգծված է, որ կազմակերպությունը չի իրազեկվել անգամ վարչական վարույթ հարուցելու մասին, ինչը միանշանակ նախատեսված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի օրենքի 35- րդ հոդվածի 1- ին և 2- րդ մասերով, այսինքն՝ անկախ վարչական վարույթ հարուցելու հիմքից՝ դիմումի հիման վրա, թե սեփական նախաձեռնությամբ, ծանուցումը պետք է պատշաճ կատարվեր եռօրյա ժամկետում։

Անդրադառնալով Հայաստանի ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացված վարչարարության իրավաչափության հարցերին, ՀԿ-ի նախագահն առանձնացրել է հետևյալ ակնառու խախտումները.

«Ըստ էության, ոստիկանության հետ համատեղ Կազմակերպության դուռը կնքելու և վերջինիս բնականոն գործունեությունը խաթարելու ողջ գործընթացը կարող էր իրավաչափ համարվել, եթե կոնկրետ Կազմակերպության կողմից արձանագրված լիներ նշված տարածքը ներխուժելու փաստ, ինչը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203–րդ հոդվածով։ Մինչդեռ՝ անտեսվել է, որ Կազմակերպությունը՝ Պաշտպանության նախարարության հետ վերը նշված տարածքը անհատույց օգտագործման հանձնելու մասին կնքված քաղաքացիական պայմանագրի հիմքով տևական ժամանակ ոչ միայն օգտագործում է տարածքը, այլև այն զգալի ծախսերի ներդրմամբ հիմնանորոգվել է, բարեխիղճ վճարվել են բոլոր կումունալ ծառայությունների դիմաց, որպիսի պարագայում Կազմակերպության գործունեությունը չի կարող որակվել իբրև ներխուժում․

Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրելու որևէ շարժական գույք (այսուհետ՝ ներխուժում):

Ներխուժում է համարվում նաև՝

1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.

2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը‰ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագրի հիմքով ծագած իրավունքը չի կարելի շփոթել՝ նույնացնելով սեփականատիրոջ կողմից մուտ գործելը թույլ տալու հետ, քանզի պայմանագրով ամրագրված իրավունքը կարող է դադարեցվել միայն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով,

- Եթե վարչական մարմինը սխալմամբ ելակետ է ընդունել այն, որ քաղաքացիական պայմանագիրը կարող է անտեսել և պահանջ ներկայացնել, ապա նույնիսկ այդ անհամաչափ որակման պարագայում Կազմակերպությանը որևէ միջամտող ակտ կայացնելու մտադրության դեպքում, պարտավոր էր ոչ միայն սահմանված կարգով ծանուցեր վարույթ հարուցելու մասին, այլև երաշխավորեր Կազմակերպության հիմնադրի կամ փոխարինող պատասխանատու անձի լսվելու իրավունքը, ինչը միանշանակ ամրագրված է ինչպես Սահմանադրության 50- րդ հոդվածով, այնպես էլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38- րդ հոդվածով։ Նույն հոդվածով լսվելու իրավունքը բացառելու որևէ իրավական հիմք, տվյալ դեպքում, առկա չի եղել,

- Ըստ էության, երկու վարչական մարմիններ գործել են մեր կողմից զբաղեցված տարածքի դուռը կնքելու միջոցով փակելու և Կազմակերպության գործունեությունն արգելափակելու նպատակով, ինչը պետք է որ ամրագրված լիներ որևէ կոնկրետ վարչական ակտով, մինչդեռ՝ Կազմակերպության պատասխանատուները ոչ միայն չեն ծանուցվել վարչական վարույթի փուլում, այլև բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ վարչական ակտ է կայացվել։ Թերևս, վարչական ակտի մասին իրազեկված չլինելն է, որ մեզ ստիպում է ոչ թե վիճարկել ենթադրյալ վարչական ակտը, այլ վարչական ակտի կատարման վարչարարությունը,

- Կազմակերպության նկատմամբ օրենքի բացահայտ խախտմամբ կիրառվել է վարչական ակտի կատարումը ապահովելու նկատառումով հարկադրանքի միջոց, ընդ որում, ոչ միայն չի պահպանվել վարչական ակտը կամավոր կատարելու համար հնարավորություն ընձեռելու օրենսդրական պահանջը, այլև կիրառվել է ակնհայտ անհամաչափ հարկադրանք։

Այսպես, օրենսդրությունը հստակ ամրագրում է վարչական ակտը կատարելու հարկադիր եղանակները՝

«Հարկադրանքի միջոցներն են`

ա) գործողությունն այլ անձի կողմից կատարելը (փոխարինող գործողություն).

բ) տուգանքը.

գ) անմիջական հարկադրանքը («Վարչակարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 78 -րդ հոդվածի 2- րդ մաս)։

Ինչպես բխում է հոդվածի կարգավորումներից, տվյալ դեպքում, վարչական մարմինը ակնհայտ կամայական ընտրել է ամենախիստ հարկադրանքի տեսակը՝ չհիմնավորելով այդպիսի ընտրության իրավաչափությունը։

Հավելենք, որ անտեսվել է նույն հոդվածի 3- րդ մասի պահանջները. «Հարկադրանքի միջոցը պետք է համաչափ լինի դրա նպատակին: Հարկադրանքի միջոցը պետք է ընտրվի այնպես, որպեսզի պարտավոր անձի և հանրության վնասները հասցվեն նվազագույնի։ Բնական է, որ նվազագույն վնասների մասին խոսելն անգամ անիմաստ է, քանզի վարչական մարմինը թույլ է տվել բացարձակ անհիմն, անհամաչափ վարչական հարկադրանքի կիրառում,

- «Վարչակարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն, Կազմակերպության նկատմամբ կիրառվել է մի վարչական ակտ, որը կոնկերտ այդ Կազմակերպության առնչությամբ բացարձակապես չի ունեցել իրավական ուժ։ Այսպես, նշված օրենքի 60- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն, վարչական ակտը ուժի մեջ է մտնում հասցետաիրոջ համար, այն հանձնելու հաջորդ օրվանից, մինչդեռ՝ ենթադրյալ վարչական ակտն ընդհանրապես չի հանձնվել Կազմակերպությանը»։

Գևորգյանը նպատակահարմար չի համարել անհրաժեշտ ընդգրկվածությամբ անդրադառնալ բոլոր խախտումներին, սակայն խոստացել է, որ դրանց կանդրադառնա դատական նիստում, եթե հավուր պատշաճի չվերականգնվեն իր և կազմակերպության խախտված իրավունքներն արդեն այս փուլում։

Ամփոփելով պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից «Հայ ազգային ճակատ» հասարակական կազմակերպության նկատմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին իրականացված ապօրինի վարչարարության առնչությամբ վերոհիշյալ իրավական փաստարկները, Գևորգյանը խնդրել է սեղմ ժամկետում հեռացնել կազմակերպության գրասենյակի դուռը փակող կնիքը, ինչպես նաև մյուս արգելքները, ձեռնպահ մնալ կազմակերպության բնականոն աշխատանքը խաթարող բոլոր մյուս գործողություններից և ապօրինի միջամտություններից, իսկ կոմիտեի ընկալմամբ առկա բոլոր խնդիրները և հարցերը փորձել լուծել բացառապես իրավական հարթությունում, ինչին պատրաստ է անվերապահորեն աջակցել և որևէ կերպ չխոչընդտոտել։

«Հակառակ պարագայում հարկադրված կլինենք արդեն դատական կարգով վիճարկելու Պետական գույքի կառավարման կոմիտեի ապօրինի վարչարությունը, իսկ արդյունքներով նախաձեռնել նաև պատճառված վնասի հատուցման գործընթաց,- գրել է Գևորգյանը:- Այս փուլում դեռևս հակված չենք բարձրացնելու ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասը փոխհատուցելու հարցը, քանի որ ողջամտորեն ելակետ ենք ընդունում այն, որ կդադարեցվեն բոլոր ապօրինի միջամտությունները և կվերականգնվի Կազմակերպության բնականոն գործունեությունը»:

Թե ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն ինչպես կվարվի այս անգամ, ցույց կտա միայն ժամանակը, և ինքնին հասկանալի է, որ նոր հրապարակման կարիք չի լինի, եթե կոմիտեն բոլոր խնդիրները և հարցերը փորձի լուծել բացառապես իրավական հարթությունում:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Թուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմաններըԱսպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPDՄեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետԱդրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կանԵթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ ԱվետիսյանՉաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումըՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան ԱբրահամյանՎաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու էՀայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի ՄոսկվաՌուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության վերսկսման հեռանկարներ դեռեւս չկան. Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի նման 30 տարի մենք էլ ենք վատ արտահայտություններ արել, լարել իրավիճակը. ՍուքիասյանՌուսաստանում թեյի գինը կտրուկ կբարձրանաԵս որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին. Խաչատուր ՍուքիասյանԱդրբեջանում ոչ միայն համամիտ չեն Նիկոլի գաղափարներին այլ լրիվ այլ պլաններ ունենԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՊենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրինՓաշինյանը, ով սիստեմատիկ կազմաքանդում է Հայաստանը՝ հանձնելով Արցախը, տարածքներ նվիրելով, դասախոսում է կրթության մասինԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում կամ օրակարգ չկա. էկոնոմիկայի նախարարԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ)ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածունՈ՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն ՍիմոնյանԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովԵրբեք անտարբեր չի անցել համայնքի բնակիչների խնդիրների կողքով, շնորհակալ ենք պարոն Գրիգորյանին, որ բնակիչներիս հորդորով կրկին առաջադրեց իր թեկնածությունը. Փարաքար համայնքում առաջատար է Վոլոդյա ԳրիգորյանըՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ ՄանուկյանԿարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել. ԱլիևԹրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքներըՖՈՏՈ․ Ուշադրություն․ Սուրենյանը կարեւոր նորությամբ գրառում է կատարելՍԱՐՍԱՓ.Եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց 14-ամյա քրոջըԱլիևը Բաքվում ընդունել է ՄատվիենկոյինՏրանսպորտի ո՞ր փաթեթն է ամենապահանջվածը․ Ավինյանը մանրամասներ է հայտնելԻրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտըՋուր չի լինի․ հասցեներԱլիևի պահանջով տեղափոխված գործարանը բացվեց. Փաշինյանին դիմավորեցին արարողակարգի խախտումով․ Armlur.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top