Մեդվեդևն առաջարկել է Թրամփին և Մասկին` պարզապես գնել Կանադան, Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը
Միջազգային
Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Դոնալդ Թրամփին և Իլոն Մասկին` մտածել Կանադան, Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը անձնական օգտագործման համար ձեռք բերելու մասին։
«Անհասկանալի է, թե ինչու Միացյալ Նահանգները, որպես երկիր, պետք է կցի Կանադան, Գրենլանդիան կամ նույնիսկ Բրիտանիան և հետ վերցնի Պանամայի ջրանցքը: Կա ավելի քաղաքակիրթ ճանապարհ՝ Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը պարզապես կարող են գնել հողը՝ այն դարձնելով իրենց մասնավոր սեփականությունը»,- ասել է Մեդվեդևը։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Իլոն Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 400 միլիարդ դոլարը՝ դարձնելով նրան առաջին մարդը, ով հասել է հարստության նման մակարդակի։