Էր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցությունները Չեմպիոնների լիգա. Օրվա խաղեր Այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան․ Տիգրան Աբրահամյան Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել են Մի քանի ժամ ջուր չի լինի Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցը Շանսեր կան, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել. ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ ԱՄՆ-ն հաճոյանում է Պուտինին․ Զելենսկի Երկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ)

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր հանդիսացող կառավարական առանձնատների պահպանության ծախսերի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական գնումների armeps.am հարթակում հրապարակված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրից տեղեկանում է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 602 միլիոն 979 հազար դրամ (շուրջ 1.5 մլն դոլար): «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ ծառայողական առանձնատունը տրամադրվում է հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին։

Բայց հետհեղափոխական Հայաստանում պարզվում է, սակայն, կան դեպքեր, որ պաշտոնյաները չեն էլ բնակվում իրենց հատկացված կառավարական առանձնատանը, սակայն դրա սպասարկման համար մեծ թվեր են հատկացվում հպարտ հարկատուների վճարած հարկերից:

«Ժողովուրդ» օրաթերթին հավաստի լուրեր հասան այն մասին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում տևական ժամանակ է, ինչ միայն ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ինքը պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, առանձին բնակվում է հեղափոխությունից հետո գնված, իր ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատանը։

Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հրապարակած ընտանեկան լուսանկարներից էլ նկատում ենք, որ դրանք հիմնականում կառավարական առանձնատնից են արված, և այնտեղ միայն Մարիամ Մարգարյանն ու երեխաներն են:

Անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրը Մարիամ Մարգարյանը լուսանկար էր հրապարակել կառավարական իրենց առանձնատնից՝ դստեր հետ, բայց Ալեն Սիմոնյանն այնտեղ չէր:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանից հետաքրքրվեց՝ որքան ժամանակ է, որ Ալեն Սիմոնյանը չի բնակվում բարձրաստիճան պաշտոնյային հատկացված կառավարական առանձնատանը, այլ այնտեղ միայն նրա կինն ու երեխաներն են: Մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ

Ալեն Սիմոնյանը հիմնականում Կառավարական առանձնատանն է բնակվում, բայց երբեմն կարող է պատահել, որ գտնվի նաև Ջրվեժի առանձնատանը, որտեղ նրա մայրն է նաև ապրում։

Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում է, որ Ալեն Սիմոնյանի մայրը բնակվում է Կենտրոնում՝ Աբովյան 62 ա հասցեում, մյուս որդու՝ Կառլեն Սիմոնյանի հետ:

Իսկ Ալեն Սիմոնյանի հարևանները «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են հավաստիացնել, որ նա բնակվում է Ջրվեժի առանձնատանը, և դա նկատելի է, քանի որ ամեն օր նրա թիկնազորը այնտեղից է ԱԺ նախագահին ուղեկցում աշխատանքի (լուսանկարները մեր ձեռքում են)։

Նկատենք, որ փաստացի ՀՀ պետբյուջեից ահռելի հատկացում է արվում Ալեն Սիմոնյանի կնոջ և երեխաների համար, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ ամառանոցը պետք է ծառայի բացառապես պաշտոնյային․ նրա համար է հատկացված:
Սա երկրորդ արձանագրումն է, որ Ալեն Սիմոնյանը պետականն ու սեփականը իրար է խառնել: Նրա օգնական-խորհրդականն էլ կնոջ հետ է ԱՄՆ գործուղվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





Էր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցություններըՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերԱյդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան․ Տիգրան ԱբրահամյանԹուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել ենՄի քանի ժամ ջուր չի լինիԹրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն ՍարգսյանԱդրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցըՇանսեր կան, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել. ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչԱՄՆ-ն հաճոյանում է Պուտինին․ ԶելենսկիԿյանքից զրկելու հատկանիշներով քրական վարույթ է նախաձեռնվել․ մանրամասներԵրկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ)Այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը. Արտակ ԶաքարյանՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԳիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասելԵրևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ինՄի քանի ժամ ջուր չի լինիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն«Իրավունք». «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»Օրվա խորհուրդ. փետրվարի 18Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցՈւկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ)Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուրԿանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ)«Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել«Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտումՄասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներինԱրարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով. Գագիկ ՍուրենյանԻնչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերներըԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող Մոսկվայում. «Իրավունք»Ֆրանսիան Եվրոպային կոչ է անում հարձակողական դիրք գրավել ընդդեմ ԹրամփիՈւշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. ՇաքարյանցԳիտնականները ֆիքսել են Երկրի պտույտի անսովոր արագացում. Ի՞նչ է դա նշանակումՄահացել է «Նուտելլայի հայրը»ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կինը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14) Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային ընտրանու նորանշանակ մարզիչՇատ բան Բայդենի պատճառով է․ ԹրամփՈվքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցԶելենսկին «չոլերն է ընկել», բայց հազիվ թե բան փոխվի, սա նրա համար վերջն էԵվրոպայում մտավախություն կա՝ Թրամփը կընդունի Պուտինի հետ գրեթե ցանկացած գործարք․ CNN
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top