Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին Չեմ կարող չասել՝ եղբա՛յր, մեր ամբողջ տնտեսության ուղիղ կեսը ԵԱՏՄ տարածքում է, իրավունք չունենք սխալվելու. Բագրատյան Անդրկովկասից աշխատանքային ներգաղթյալների նկատմամբ մոտեցումների խստացումը մեր շահերից չի բխում. Լավրով Մինչև գարուն Հայաստանի հարցը կլուծեն.Armenian info Ուրիշ մասնագետի սինդրոմ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հաճույքով կհանդիպեմ Թրամփին, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ․ Պուտին Հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց․ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Երբ անգամ «երեքմետրանոց քամակի» դեպքում նստելու աթոռ չկա Ուսուցչուհին հայտնվել է բանտում աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար

Մահացու վիրուսի թիրախում մինչւ հինգ տարեկան երեխաներն են. Նոր մանրամասներ

Առողջապահական

Հանրությունը անհանգստացած է. աշխարհը «նոր» վարակի մասին է ահազանգում, որը կոչվում է մետապնևմովիրուս։ Պաշտոնական տվյալներով՝ վարակը ակտիվ է Չինաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում։

Մասնավորապես՝ Չինաստանում մետապնևմովիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվում 14 տարեկան և ավելի փոքր տարիքի երեխաների շրջանում: Ղազախստանում մինչ այս պահը գրանցվել է 1,6% վարակվածության դեպք, իսկ Ռուսաստանում դեպքերը կազմում են 0,1%: (Նկատենք՝ թվերը փոփոխվող են):

Վարակին անդրադարձել է նաև Հայաստանի առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը՝ հայտնելով, որ ՀՀ-ում լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք, ապրիլից մինչ այժմ մետապնևավիրուս չի հայտնաբերվել։

Կենտրոնից միաժամանակ հավաստիացրել են, որ մշտապես կապի մեջ են գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ, և հետագա թարմացումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Չնայած նրան, որ շատերը մետապնևմովիրուսը անվանում են նոր, սակայն այն գոյություն ունի դեռևս 2001 թվականի վերջերից, առաջին դեպքը գրանցվել է Նիդեռլանդներում: Մինչև 2018 թվականը հայտնաբերվել է երկու գենոտիպ, որոնցից յուրաքանչյուրում երկու ենթատեսակ կա:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ վարակը շրջանառվում է ամբողջ տարին ընդգծված սեզոնային բաշխմամբ, այսինքն՝ հանդիպում է ցուրտ ձմռանը և տևում մինչև գարուն. «Ընդհանուր առմամբ, այս վիրուսի մասին տեղեկատվություն լսելիս չպետք է խուճապի մատնվել։ Քովիդի նման իրավիճակի առաջացման մասին էլ խոսք լինել չի կարող։ Անհանգստացող արձագանքներ ենք տեսնում, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր երկրներում գրանցված դեպքերի հետ, սակայն դրանք, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, շատ չեն»։

Սա սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր ՍՇՎ-ների դեպքում է, ասում է մասնագետը․ «Առաջանում են ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ: Այս տարիների ընթացքում էլ Հայաստանում ունեցել ենք նման դեպքեր, սակայն կարևորություն չի տրվել, որովհետև թվերը անհանգստացնող չեն»։

Ըստ Հովհաննիսյանի՝ այն, որ մինչ այս պահը Հայաստանում դեռևս մետապնևմովիրուսի դեպքեր պաշտոնապես չեն գրանցվել, դեռևս չի նշանակում, որ վարակը չի շրջանառվում։ Այսինքն՝ մարդը կարող է հիվանդ լինել, բայց չիմանալ, որ վարակի հարուցիչը մետապնևմովիրուսն է։ Այն պետք է հայտնաբերվի հետազոտության միջոցով, իսկ հետազոտությունն էլ արվում է, երբ վարակվածության թվերն ամբողջ աշխարհում բարձրանում են։

«Սա նման է այլ սուր շնչառական վիրուսներին, բացի քովիդից, գրիպից։ Գրիպը, օրինակ, ավելի բարդ է ընթանում, ախտանշանները սուր են արտահայտվում։ Մետապնևմովիրուսով պայմանավորված բարդությունները կրկին բնորոշ են այն բարդություններին, որոնց հանդիպում ենք մնացյալ սուր շնչառական վիրուսների դեպքում։ Տարածված բարդությունը թոքաբորբն է։ Հորդորում ենք, որ անձինք դիմեն բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվեն, հատկապես, եթե ջերմում են երեք օր»,- ասում է մասնագետը:

Համաճարակաբանը նկատում է՝ ԱՀԿ-ն ևս տեղեկացնում է, որ խուճապի մատնվելու կարիք չկա։ Դեպքերի փոքր աճն էլ կարող է պայմանավորված լինել վիրուսներին բնորոշ պարբերականությամբ․ հինգ տարին մեկ որոշ վիրուսներ վեր են բարձրանում։ Այս պահին ՀՎԿԱԿ-ը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Եթե կարիք լինի որևէ միջոցառումների ձեռնարկման, դրանք անպայման կարվեն, վստահեցնում է Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Առողջապահության նախարարությունը պետք է վաղուց ունենար այս վարակի դեմ պատվաստանյութը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի համաճարակաբանության վարչության բժիշկը հիշեցնում է՝ մետապնևմովիրուսի դեմ պատվաստանյութ ամբողջ աշխարհում դեռևս գոյություն չունի։

Այլ երկրներից դեպի Հայաստան մետապնևմովիրուսի տարածման վերաբերյալ էլ անհանգստանալ պետք չէ, վստահեցնում է համաճարակաբանը․ «Օրինակ՝ Ռուսաստանի առողջապահության նախարարության համաճարակաբանության գլխավոր համաճարակաբանը տեղեկացրել է, որ իրենց մոտ հիվանդության դեպքերի վարակվածության ցուցանիշը կազմում է 0,1%»։

Մետապնևմովիրուսը ազդում է բոլոր տարիքային խմբերի մարդկանց վրա, սակայն հիմնականում ախտահարվում են մինչև 5 տարեկան երեխաները, և ամենից հաճախ մետապնևմովիրուսով երեխաները վարակվում են կյանքի առաջին տարում:

Ամենատարածված ախտանշաններն են հազը, մրսածությունը, շնչահեղձությունը, ջերմությունը, գլխացավը։ Մետապնևմովիրուսային վարակով հիվանդների 19.0%-ի մոտ առկա են աղիքային դիսֆունկցիայի ախտանիշներ՝ փսխում, լուծ։ Վիրուսի դեմ հստակ բուժում չկա, պացիենտը բուժումը ստանում է՝ ըստ ախտանշանների։

Սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է՝

Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։

Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ
Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները

Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով
Պարբերաբար օդափոխե՛ք տարածքները
Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:
Վարակով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է հարևան երկրներում

Վրաստանի մանկական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Իվանե Չխաիձեն հայտնել է, որ երկրում անընդհատ գրանցվում է մետապնևմովիրուսը։

«Կարելի է ենթադրել, որ մեր երկրում յուրաքանչյուր երեխա տուժել է դրանից, պատճառ չկա այս վիրուսը համարել մեկ այլ համաճարակային վիրուս»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ, ի տարբերություն կորոնավիրուսի, այս վիրուսը բազմաթիվ ուսումնասիրությունների է ենթարկվել, որը ցույց է տալիս, որ մինչև 5 տարեկան երեխաների մոտ դրա բուժման մակարդակը 99%-ից բարձր է: Նույն ցուցանիշը, ըստ նրա, վերաբերում է Վրաստանին։

Ադրբեջանի առողջապահության նախարարությունից էլ հայտնել են. «Ամեն տարի ցուրտ ամիսներին (հիմնականում՝ դեկտեմբեր-մարտ) հյուսիսային կիսագնդում գտնվող տարածքներում տարածվում են սեզոնային գրիպի և այլ սուր շնչառական վիրուսային վարակների (ARVI) տարբեր շտամներ։ Դրանցից է նաև այս վիրուսը»։





Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասինՉեմ կարող չասել՝ եղբա՛յր, մեր ամբողջ տնտեսության ուղիղ կեսը ԵԱՏՄ տարածքում է, իրավունք չունենք սխալվելու. ԲագրատյանԱնդրկովկասից աշխատանքային ներգաղթյալների նկատմամբ մոտեցումների խստացումը մեր շահերից չի բխում. ԼավրովՄինչև գարուն Հայաստանի հարցը կլուծեն.Armenian infoՈւրիշ մասնագետի սինդրոմ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀաճույքով կհանդիպեմ Թրամփին, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ․ ՊուտինՀրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց․ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԵրբ անգամ «երեքմետրանոց քամակի» դեպքում նստելու աթոռ չկաՈւսուցչուհին հայտնվել է բանտում աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համարԻ՞նչ ասես, պապանձվել կարելի է. ԶԱՐՄԱՆՔ Երբ երաժշտությունն ու պարը դառնում են մեկ շնչառություն…Նիկոլը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում. ԲԱՄԲԱՍԱՆՔԳյումրիում առաջադրված, որ թեկնածուին կսատարի ՔՊ-ից դուրս եկած պատգամավորի հիմնած կուսակցությունը․ Աղազարյանը փակագծեր է բացումԸնտանիքիս արյան մեջ թաթախելու համար երկուսն էլ պիտի պատասխան տան․ Պեմզաշենի դաժան սպանության հետքերովՈվ է Կիևյան կամրջից իրեն ցած նետած տղամարդը և ինչ է թողել մեքենայում․ ArmLur.amՀայաստանում բացառիկ թռչնատեսակ է գրանցվելՄարդն իր հիշողությամբ է տարբերվում անասունիցՋեֆ Բեզոսը կարող է բանտ նստել․ TelegraphԹրամփը ասել է՝ ով է ԱՄՆ թշնամինԱրևմտյան ոչ մի երկիր ներկայումս չի ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա․ Ֆրանսիայի ԱԳՆՄասկը խոսել է Զելենսկու նկատմամբ Թրամփի պահանջի մասինՈ՞ւր է տանում Նիկոլի քաղաքականությունը՝ Մոսկվա՞, Բրյուսե՞լ, Թեհրա՞ն, թե՞ Բաքու. Հ. ԴանիելյանՄակրոնը ասել է՝ ինչպես կարելի է դադարեցնել ուկրաինական հակամարտությունըԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքըՆիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդինՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻՊեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղելՀեռահար զինամթերքի խիստ պակաս կա․ ՆԱՏՕՇիրակի մարզը նոր դատախազ կունենա՞. «կիրթ» Աննայի ազգականի գործով փորձագիտական եզրակացություն կա. ՊողոսյանԳերմանիան գոյատևման խնդիր ունի․ ՄասկՔանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2025 թվականի հունվարինՈւժեղ բքի պատճառով Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի էԻնչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ)ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինայից ներգաղթի դիմումները․ CBS Աբխազիայում ՀՌՕ-ի վետերանների նկատմամբ բռնաճնշումներ են սկսվել423 հայկական բեռնատար է մնացել Վերին ԼարսումԻլոն Մասկը կասկածում էր, որ վամպիրներ իսկապես գոյություն ունեն ԱՄՆ-ումՕրվա խորհուրդ․ փետրվարի 19ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱլիևն այցելել է ՍտեփանակերտԼրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը. ՊՆ մամուլի քարտուղարԹուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. ԳեղամյանԻրանում մեկնարկել է «Մեծ մարգարեի ուժը 19» զորավարժությունների 2-րդ փուլըԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊՆ զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է. նյութական վնասի չափը ճշտվում էՄահացել է Ռուբեն ԳյուլմիսարյանըՉեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ «Վատագույնը դեռ առջևում է». «Կենդանի Նոստրադամուսը» ցնցել է աշխարհը 2025 թ-ի համար իր սարսափելի մարգարեություններով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top