Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպան Ապարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ Հետք Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին Մասկը գնահատել է Լավրովի և Ուշակովի կոմպետենտությունը Էր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցությունները Չեմպիոնների լիգա. Օրվա խաղեր Այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան․ Տիգրան Աբրահամյան Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել են Մի քանի ժամ ջուր չի լինի Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան

Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես Հակոբյան. Mediahub.am

Հասարակություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հարցազրույցը լի էր բազմաթիվ վտանգավոր հայտարարություններով։ Թշնամի երկրի առաջնորդը, սպառնալիքի լեզուն բանեցնելով, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով․ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»։ Բացի այդ, Ալիևը խոսել է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ուղիղ տեքստով Հայաստանը որակել «ֆաշիստական երկիր»:

Ալիևի այս և մնացյալ հայտարարությունները, ըստ փորձագետների, հերթական պատերազմի նախերգանքն է։

Արդյո՞ք իբր խաղաղության մեջ գտնվող Հայաստանին նոր լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

Պարո՛ն Հակոբյան, Ալիևը երեկ հերթական սպառնալիքները հնչեցրեց, հերթական անգամ ակնարկեց, որ իր բոլոր պահանջներին հասնելու է՝ մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսքը։ Բացի այդ, Ալիևը պայման է դնում մեր առջև, որ վերադարձնենք այն զենք-զինամթերքը, որ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ մեր երկրի զինվելը նա համարում է սպառնալիք իր երկրի համար։

Դրա պատասխանը ես տվել եմ։

Ե՞րբ։

Ես ամեն տարի էլ խոսում եմ սպառնալիքների մասին։

Իմ հարցը կոնկրետ երեկ հնչեցված հայտարարությունների մասին է։ Պատերազմի նախերգա՞նք էր հնչեցնում Ալիևը։

Գուշակությամբ չեմ զբաղվում։

Պարո՛ն Հակոբյան, Դուք հմուտ ռազմական գործիչ եք, և Ձեր դեպքում ոչ թե գուշակություն, այլ վերլուծություն ենք ակնկալում լսել։

Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է։

Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն արհամարհվել են Ադրբեջանի կողմից, այդ կետերին չեն հետևում։

Ո՞նց չեն հետևում։

Ութերորդ կետով գերիներին պիտի վերադարձներին, բայց հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվի բանտերից ոչ բոլոր գերիներն են վերադարձել Հայաստան, և խոսքը 2020-ին գերեվարված անձանց մասին է, իններորդ կետով պետք է ճանապարհներն ապաշրջափակվեին։ Եվ այսպես շարունակ։

Դուք ուշադիր չեք կարդացել փաստաթուղթը։ Ո՞վ է ասում՝ գերիների վերադարձ չի եղել։ Մինչև նոյեմբերի 9-ը ինչքան գերի եղել է, Ադրբեջանը վերադարձրել է։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փաստաթուղթը կարդալ իրավաբանի հետ, որ հասկանաք՝ գերիների վերադարձն ում է վերաբերում։ Իմ տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր քաղաքացիները վերադարձվել են։

Բայց իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն 80 դեպք ուղղակի հաստատված չէ։ Եվ այս թիվն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապ չունի։

Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։

Այսինքն՝ Դուք Ադրբեջանի՞ն եք հավատում։

Ես հակված եմ փաստերին հավատալ, ոչ թե խոսքերին։

Լավ, եթե փաստերին եք հավատում, խնդրում եմ նշել՝ մենք հիմա փաստացի խաղաղության մե՞ջ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։ Դրանից հետո առնվազն երեք կետով թշնամին առաջ է եկել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէր։

Բայց կողմերն այլևս չպետք է առաջ գային, իսկ Ադրբեջանի ամեն առաջ գալը մի պատերազմ էր։

Ադրբեջանն առաջ է եկել, քանի որ իր համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել։

Հիմա «Արևմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը, մեր երկրի իշխանությունն էլ լուռ հետևում է այդ հայտարարություններին, այս ամենն է՞լ է նպաստավոր պայման, «Զանգեզուրի միջանցքին» հասնելո՞ւ է Ալիևը։

Նորից եմ ասում՝ իմ տեսակետը հստակ է, բայց ես այն չեմ կարող հնչեցնել։

Ինչո՞ւ։

Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, էլ չեմ ուզում։ Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան։

Դուք ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը սթավո՞ւմ է, եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք։ Գեներալներ են կալանավորվում․․․։

Ես գնահատականներ բազմիցս տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել, որովհետև անիմաստ է։ Մեր հասարակությունը դրա կարիքը չունի։

Այսինքն՝ մեր կես բուռ մնացած հայրենիքն է՞լ կորցնենք, քանի որ ոչ ոք չի ուզում հստակ գնահատական տալ, վտանգներից խոսել։

Ես մի 40 անգամ գնահատական հնչեցրել եմ։

Հասարակությանն այս թմբիրից հանելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի ևս 40 անգամ խոսել։

Երբ դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։

Հիմա չկա՞ այդ անհրաժեշտությունը։

Իհարկե՝ ոչ։

Ալիևի երեկվա հայտարարություններն ազդակ չե՞ն, որ կա այդ անհրաժեշտությունը։

Սթափ մարդու համար, այո՛, բայց հասարակության համար՝ ոչ։

Այսինքն՝ հասարակությանը սթափված տեսնելու հույս չունե՞ք։

Նորից եմ ասում՝ բազմիցս խոսել եմ և արդյունք չեմ տեսել։ Իմաստ չկա, որ նորից ասեմ։

Ամփոփելով զրույցը, պարոն Հակոբյան, առաջիկայում պատերազմի սպասե՞լ։

Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի։ Հայաստանը դրանից հետ չպիտի մնա։





Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպանԱպարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ ՀետքՌուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասինՄասկը գնահատել է Լավրովի և Ուշակովի կոմպետենտությունըԷր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցություններըՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերԱյդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան․ Տիգրան ԱբրահամյանԹուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել ենՄի քանի ժամ ջուր չի լինիԹրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն ՍարգսյանԱդրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցըՇանսեր կան, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել. ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչԱՄՆ-ն հաճոյանում է Պուտինին․ ԶելենսկիԿյանքից զրկելու հատկանիշներով քրական վարույթ է նախաձեռնվել․ մանրամասներԵրկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ)Այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը. Արտակ ԶաքարյանՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԳիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասելԵրևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ինՄի քանի ժամ ջուր չի լինիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն«Իրավունք». «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»Օրվա խորհուրդ. փետրվարի 18Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցՈւկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ)Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուրԿանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ)«Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել«Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտումՄասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներինԱրարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով. Գագիկ ՍուրենյանԻնչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերներըԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող Մոսկվայում. «Իրավունք»Ֆրանսիան Եվրոպային կոչ է անում հարձակողական դիրք գրավել ընդդեմ ԹրամփիՈւշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. ՇաքարյանցԳիտնականները ֆիքսել են Երկրի պտույտի անսովոր արագացում. Ի՞նչ է դա նշանակումՄահացել է «Նուտելլայի հայրը»ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կինը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14) Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային ընտրանու նորանշանակ մարզիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top