Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. փոփոխությունները գալիս են Հայաստան «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11) Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնին ԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրել Մերսի քեզ, Ավինյան Տիկո... Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա Փոխնախագահ Վենսը Եվրոպայի «պորտը տեղը դրեց» Փոխնախագահ Վենսը հրաժարվել է հանդիպել Շոլցի հետ Բացի Ժիրինովսկուց, երգիծաբան Միխայիլ Զադորնովն էլ վատ չէր կանխատեսում (Տեսանյութ) Ռուսաստանը չի ուզում վերադառնալ G7. Պեսկով

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց նախորդ տարում Ազգային անվտանգության ծառայողների միասնական աշխատանքի առավել նշանակալի արդյունքները` ըստ գործունեության հիմնական ուղղությունների: ԱԱԾ տնօրենը նշեց, որ Ծառայությունում 2024 թվականի նոյեմբերից նախաձեռնվել է լայնածավալ գործընթաց համակարգային բարեփոխումների ուղղությամբ։ Այս աշխատանքներն առավել համակարգված և նպատակային իրականացնելու համար մշակվում է նաև Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր:
«Ազգային անվտանգության ծառայության հեռանկարային զարգացման բարեփոխումների իրականացման շրջանակներում շարունակվել են աշխատանքները ծառայության գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և ներքին իրավական ակտերի համակարգը կատարելագործելու ուղղությամբ:  Դեռևս 2023 թվականից Ծառայությունում անցկացվում է ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողները հնարավորություն են ստացել բարելավելու իրենց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև՝ նյութական վիճակը»,- իր խոսքում ասաց Ա. Աբազյանը:
Ամփոփելով 2024թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ ԱԱԾ տնօրենը փաստեց, որ արձանագրված դրական արդյունքներն ամենևին չեն նշանակում, որ չկան բացթողումներ և թերացումներ, ինչի ուղղությամբ իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք:
ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև պետական սահմանի պահպանությանը և նշեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից «Զվարթնոց», իսկ դեկտեմբերի 30-ից նաև «Ագարակ» անցման կետերում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվում է միայն Սահմանապահ զորքերի ուժերով:
«Սահմանազատման արդյունքում  ՍԶ-ի կողմից պետական սահմանի պահպանություն է իրականացվում նաև Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և Բերքաբեր հատվածներում: Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի պահպանվող տեղամասում շահագործման է հանձնվել 2 սահմանապահ ուղեկալ, ավարտական փուլում են գտնվում 4 ուղեկալների և 1 պարետատան կառուցման աշխատանքները»,- իր խոսքում ասաց ԱԱԾ տնօրենը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը, իսկ Ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով: 
«Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը»,- իր խոսքում ասաց Ն. Փաշինյանը:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, գլխավոր վարչությունների ղեկավարները և Սահմանապահ զորքերի հրամանատարը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:
 








Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. փոփոխությունները գալիս են Հայաստան«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11)Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնինԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրելՄերսի քեզ, Ավինյան Տիկո...Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա Փոխնախագահ Վենսը Եվրոպայի «պորտը տեղը դրեց»Փոխնախագահ Վենսը հրաժարվել է հանդիպել Շոլցի հետԲացի Ժիրինովսկուց, երգիծաբան Միխայիլ Զադորնովն էլ վատ չէր կանխատեսում (Տեսանյութ)Ռուսաստանը չի ուզում վերադառնալ G7. ՊեսկովՀայոց պատմությունը չի ջնջվումԹուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերովԳյումրին չի հավատում Վարդանիկի «արցունքներին»Էս ինչ զուլում աշխարհ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԺիրինովսկին կանխատեսել էր Թրամփի վերընտրվելն ու Պուտինի հետ բանակցությունները (Տեսանյութ)Գնանք դեպի Եվրոպա. քաղաքացիները դեմ չեն, որ Հայաստանն անդամակցի -ինԻրավիճակը ճանապարհներին՝ ժամը 17․00-ի դրությամբՄիքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարանԴոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել ենԶախարովան մեկնաբանել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ են մտածումՌուսաստանում զգուշացրել են Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը խաթարելու հնարավոր փորձերի մասինՀայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը, որ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանըՌոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար.ԲուֆոնԹե բա` բարեփոխված տրանսպորտՎաղը տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցների պարգևատրման արարողությունԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՀռոմի պապը հոսպիտալացվել էՊապիկյանն ու Շվեդիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Շվեդիա համագործակցության հեռանկարներըՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացելԵրիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքինՊապիկյանն ու Իտալիայի ՊՆ նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերըՆոր վարժական հավաքներ են հայտարարվելուԿիևը չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելուց․ ՊՆ նախարարՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացելԻնչու է Շոլցը արտակարգ դրություն հայտարարում ԳերմանիայումԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետովԵվրոպայում արձագանքել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունմանըՌուսական ուժերը Կուրսկի ճակատում մեծ կարեւորության բնակավայր են գրավել (Քարտեզ)Հարված Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագինԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ԲԱՔՈՒԼեվ Գրուպ-ի փաստաբաններին արգելված է մասնագիտանալ թմրամիջոցների գործերով ծառայություններ մատուցելուԼոս Անջելեսի հազարավոր բնակիչների տարհանման նախազգուշացումներ են տրվել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք ԲաքվումՉեմպիոնների լիգայի ֆավորիտների վարկանիշն ըստ Goal-իԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ)Օրվա խորհուրդ․ փետրվարի 14Ուկրաինայի և Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են՝ երբ հրադադար կհաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. FTՕդի ջերմաստիճանը կբարձրանաԶելենսկին դե՞մ է գնում Թրամփին«Հրապարակ». Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top