Ռուսական ուժերը 10 կիլոմետրանոց ճակատով ճեղքել են Կուրսկի ճակատում (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ուժերը 10 կիլոմետրանոց ճակատով ճեղքել են Կուրսկի ճակատում։
Արևմտյան և հյուսիսային թեւերում ռուսական զորքերը առաջ են շարժվել մինչև 10 կմ լայնությամբ և մինչև 4 կմ խորության տարածքում։
Լեոնիդովոյի ազատագրումից հետո դեսանտայինները գրավել են Ալեքսանդրիա բնակավայրը՝ շարունակելով հարձակումները Ստարայա Սորոչինա, Վիկտորովկա և Նիկոլսկի բնակավայրի ուղղությամբ։
Ուկրաինական ԳՈՒՌ-ի համար աշխատող Deep State վերլուծական ռեսուրսը նույնպես խոստովանել է, որ Ռուսաստանի Զինված ուժերն ազատագրել են Լեոնիդովոն, Ալեքսանդրիան և Նովոյվանովկան:
Կուրսկի ճակատի հյուսիսային հատվածում Պոգրեբկիի մաքրման աշխատանքները նույնպես շարունակվում են։
Հարավային թեւում դեսանտային ուժերը շարունակում են գրոհել Մախնովկա՝ պատրաստվելով Կուրսկում ուկրաինական ուժերի հիմնական կոնտրոն դարձած Սուջա քաղաքի վրա հարձակմանը։


