Հաշված ամիսներ. գիտնականները պարզել են, թե որ մթերքներն են քաղցկեղ առաջացնում և կյանքեր խլում

Ավստրալիայի Մոնաշ համալսարանի գիտնականները պարզել են, որ որոշ մթերքներ մեծացնում են մարդու կենսաբանական տարիքը և հրահրում քաղցկեղի զարգացումը։
Գիտնականները շուրջ 16 հազար կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել՝ սննդակարգում վերամշակված մթերքների և ավելի վաղ ծերացման միջև կապ հաստատելու համար։
Այսպիսով, պարզվել է, որ անառողջ, բարձր վերամշակված մթերքների հաճախակի օգտագործումը կապված է քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ։ Պրոֆեսոր Բարբարա Կարդոսոն ընդգծել է, որ գերմշակված սննդի յուրաքանչյուր 200 հավելյալ կալորիա ավելի քան երկու ամսով արագացնում է կենսաբանական ծերացման գործընթացը։ Վտանգավոր ապրանքների ցանկը ներառում է չիպսեր, շաքարավազով շոկոլադ, սոդա, արագ պատրաստվող լապշա և թխվածքաբլիթներ:
Փորձը ցույց է տվել, որ եթե անառողջ սնունդը կազմում է սննդակարգի 10 տոկոսը, ապա վաղաժամ ծերացման վտանգը մեծանում է։ «Արագացված ծերացման» երևույթը, որի դեպքում կենսաբանական տարիքը գերազանցում է օրացուցային տարիքին, մեծացնում է աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը։