Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումը
Միջազգային
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումը։
Օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Պուլկովո»-ն աշխատում է եղանակային բարդ պայմաններում։ Այս պահին օդանավակայանը դադարեցրել է օդանավերի ընդունումն ու մեկնումը՝ թռիչքուղիները ձյունից մաքրելու պատճառով։
Ակնկալվում է, որ թռիչքները կվերսկսվեն ժամը 9:15-ից հետո»: