Լեհաստանը թույլ չի տվել, որ ՌԴ մեկնող՝ Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով

Լեհաստանը թույլ չի տվել, որ Ռուսաստան մեկնող՝ Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Դանկոն։
Բրատիսլավայի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, նշել է. «Ես հենց նոր իմացա, որ Լեհաստանը մեզ թույլ չի տալիս ուղիղ չվերթ իրականացնել, ուստի մենք շրջելու ենք Գերմանիայով: Ես չեմ հասկանում Լեհաստանի այս մոտեցումը, բայց ամեն դեպքում ես դա ընդունում եմ որպես իրականություն»: