Ռուսական ուժերը լայն ճակատով դուրս են եկել Պոկրովսկից արեւմուտք տանող հիմնական մայրուղի (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ուժերը լայն ճակատով դուրս են եկել Պոկրովսկ ռազմավարական նշանակության քաղաքից դեպի արեւմուտք տանող հիմնական մայրուղիներից մեկը:
Ճեղքումը տեղի է ունեցել Ուդաչնոյե և Կոտլինո բնակավայրերի միջև ընկած տառվածում` 2 կմ ճակատով (Քարտեզում): Միաժամանակ ռուսական ուժերը գրոհում են այդ բնակավայրերը, թեեւ ռուսական որոշ աղբյուրներ հայտնում են, որ դրանք արդեն իսկ գրավված են:
Ամենդեպքում, Ուդաչնոյեի գրավման դեպքում ռուսական ուժերը հայտնվում են Դնեպրոպետրովսկի մարզից տնդամենը 2 կմ հեռավորության վրա, ընդ որում, այստեղ ուկրաինական էապան պաշտպանական համակարգեր չկան:
Սակայն ուկրաինական կողմի համար ամենավտանգավորն այն է, որ ռուսական ուժերն այս պահին սպառնում են փակել նաեւ Պոկրովսկից արեւմուտք` Դնեպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղին: Դա թույլ չտալու համար է, որ ուկրաինական կողմը վերջին շաբաթներին Պոկրովսկի արեւմտյան գոտի էր նետել ընդհուպ` իր նորաստեղծ, արեւմտյան պատրաստություն անցած եւ սպառազինված ստրատեգիական ռեզերվները, որոնք ծրագրում էր կիրառել Կիեւի խոստացած հակահարձակման համար: Խոսքը մոտ 8-9 լիակազմ բրիգադի մասի էր: Վերջին երկու շաբաթներին այս ճակատում ընթանում էին հանդիպակաց կատաղի մարտեր: Եվ այն, որ ռուսական ուժերը դուրս եկան Ուդաչնոյե-Կոտլինո հատված` փակելով մայրուղին, գալիս է հուշելու, որ ուկրաինական այդ ռեզերվներն արդեն գոյություն չունեն:
Այսպիսով, սպասելի է դառնում, որ ռուսական ուժերը կունենան արագ հարձակում Դնեպրոպետրովսկի մայրուսղու ուղղությամբ` արեւմուտքից լիովին շրջանցելով Պոկրովսկը: Իսկ արեւելքում ռուսական ուժերն արդեն փակել են Պոկրովսկ-Կոնստանտինովկա հիմնական մայրուղին: Պոկրովսկ-Միրնոգրադ համակարգի համար կմնա միայն հյուսիսայի լոգիստիկան, բայց այս տեմպերով` ոչ երկար ժամանակ:

