ՆԱՍԱ-ի արբանյակներն Ադրբեջանի ափերի մոտ «ուրվական կղզի» են ֆիքսել
Միջազգային
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Landsat 8 և 9 արբանյակներն Ադրբեջանի ափերի մոտ «ուրվական կղզի» են ֆիքսել, հայտնում է Daily Mail-ը:
Այն առաջացել էր 2023-ի սկզբին Կասպից ծովում ցեխային հրաբխի ժայթքումից հետո: Սակայն արդեն 2024-ի վերջին արբանյակները ֆիքսել են, որ փոքրիկ կղզին քայքայվել է, անհետացել:
Ըստ մասնագետների՝ Կումանի ցեխային հրաբխի հզոր ժայթքումները նախկինում մի քանի անգամ առաջացրել են նմանատիպ անհեռացող կղզիներ։ Հրաբխի նախորդ ութ գրանցված ժայթքումներն առաջացրել են տարբեր չափերի և «երկարակեցության» կղզիներ: