ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
ՍԻՄ - Գլխավոր լուրեր
«Սահմանդրական իրավունք միություն» կուսակցությունը ցավակցում է կուսակցության Չարենցավանի համայնքային կազմակերպության անդամ Սամվել Համբարձումյանի անժամանկ մահվան կապակցությամբ:
Սամվել Համբարձումյանը իր ապրած երկրային կյանքը ապրեց ազնիվ եւ օրինակելի: Զբաղեցնելով ղեկավար պաշտոններ (տնային կառավարիչ, բնակվարչության պետ,կադաստրի տարածքային բաժնի պետ) իր ազնիվ ներդրումը ունեցավ երիտասարդ քաղաքի կայացման եւ կառուցման գործում: Մինչեւ կյանքի վերջի պահը անհաշտ պայքար մղեց չարի, ատելության եւ հայրենադավ դրսեվորումների դեմ:
Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 13.00-ին Չարենցավանի քաղաքային զբոսայգու հարեվանությամբ գտնվող սգո սրահից: