Մհերի նվիրվածությունը հայրենիքին եւ իր շրջապատի հանդեպ միշտ կմնա մեր սրտերում. ՀՀԿ ԵԿ ղեկավար
Ներքաղաքական
«Խորը վշտով տեղեկացա, որ ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Մհեր Սահակյանը։ Մհերը հայրենասեր հայ էր, մեր հայրենիքի համար յուրաքանչյուր պայքարի առաջամարտիկ և ազնիվ ընկեր բոլորիս համար։ Նրա կորուստը մեծ ցավ է մեզ բոլորիս համար։ Մհերի նվիրվածությունը հայրենիքին և իր շրջապատի հանդեպ միշտ կմնա մեր սրտերում։ Նրա անձն ու գործը միշտ կհիշվեն։
Խորին ցավակցություն եմ հայտնում Մհերի ընտանիքին և հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Մհեր», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։