Մխիթարյանի բուժզննման արդյունքները հայտնի են
Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք չունի, բուժզննման արդյունքներով նրա մոտ ախտորոշվել է մկանային ծանրաբեռնվածություն, հաղորդում է «Ինտերի» մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ձախ ազդրի մկանային թեթևակի լարվածություն է նկատվում: Նրա վիճակը կգնահատվի օրական կտրվածքով։