Տիկնիզյանը կտեղափոխվեր «Սևիլիա», բայց «Սևիլիան» այն ակումբը չէ, որը կարող է բավարարել «Լոկոմոտիվին»
Սպորտ
«Ֆեյենորդի» նախկին ֆուտբոլիստ Իգոր Կորնեևը Match TV-ի եթերում գնահատել է պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Մոսկվայի Լոկոմոտիվից «Սևիլիա» տեղափոխվելու հավանականությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիկնիզյանն ընդգրկվել է «Սևիլիայի» այս ձմռան տրանսֆերային նպատակների ցուցակում։ Տիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Սևիլիան» այնքան ծանր ֆինանսական վիճակում է, որ դժվար թե կարողանա արդարացնել «Լոկոմոտիվի» սպասելիքները: Ինչքան հասկացա, Տիկնիզյանին ինչ-որ տարբերակներով են ուզում վերցնել վարձավճարով… «Լոկոմոտիվը» սրան չի համաձայնվի: Կարծում եմ՝ ինքը՝ Տիկնիզյանը, կտեղափոխվեր «Սևիլիա», բայց «Սևիլիան» այն ակումբը չէ, որը կարող է բավարարել «Լոկոմոտիվին», — ասել է Կորնեևը «Матч» հեռուստաալիքով։
Տիկնիզյանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։