Գիտնականները պարզել են, թե ինչպես են աղիքային որոշ բակտերիաներ պաշտպանում մարդու օրգանիզմը
Հասարակություն
Enterobacteriaceae անունով հայտնի խումբը, պաշտպանել մեզ վնասակար բակտերիաներից: Այս բակտերիաներին են վերաբերում այնպիսի տեսակներ, ինչպիսին աղիքային ցուպիկն է (E coli): Փոքր չափաքանակներով դրանք սովորաբար անվնաս են, բայց չափազանց մեծ քանակությամբ դրանք կարող են առաջացնել վարակներ և այլ առողջական խնդիրներ:
Գիտնականները պարզել են, որ մեր աղիքային միջավայրը, որը որոշվում է այնպիսի գործոններով, ինչպիսին է սննդակարգը, կարևոր դեր է խաղում պոտենցիալ վնասակար բակտերիաների զսպան գործում:
Այս եզրակացությանը հանգելու համար գիտնականները վերլուծել են 45 երկրների մարդկանցից վերցված կղանքի ավելի քան 12000 նմուշ: Օգտագործելով ԴՆԹ-ի հաջորդականության տեխնոլոգիան՝ նրանք կարողացել են նույնականացնել և քանակապես գնահատել յուրաքանչյուր նմուշում հայտնաբերված մանրէները: Պարզվել է, որ էնտերոբակտերիայով մարդկանց աղիքային միկրոբիոմի կազմը սկզբունքորեն տարբերվում է նրանցից, ովքեր չունեն դրանք։ Գիտնականները հայտարարել են, որ ուսումնասիրելով այս մանրէներն ու դրանց գեները՝ նրանք կարող են ճշգրիտ կանխատեսել (դեպքերի մոտ 80 տոկոսում), թե արդյոք ինչ-որ մեկի աղիներում էնտերոբակտերիա կա:
Հետազոտողները հայտնաբերել են բակտերիաների երկու խումբ՝ այնպիսիք, որոնք զարգանում են էնտերոբակտերիաների հետ կողք-կողքի (այսպես կոչված, «համագաղութարարներ») և այնպիսիք, որոնք հազվադեպ են հանդիպում միասին («բացառիկներ»):
Ըստ գիտնականների, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում բակտերիաների մի տեսակ, որը կոչվում է Faecalibacterium: Դրանք արտադրում են քիմիական նյութեր, որոնք կոչվում են կարճ շղթայական ճարպաթթուներ՝ քայքայելով մեր սննդակարգում եղած տարբեր մանրաթելերը: Սա իր հերթին կարող է դադարեցնել այնպիսի վնասակար բակտերիաների աճը, ինչպիսին Enterobacteriaceae-ն է:
Գիտնականների կարծիքով, հետազոտության արդյունքները ևս մեկ անգամ մատնանշում են այն փաստը, որ աղիքային միջավայրի պայմանները (սննդանյութեր, pH, թթվածնի մակարդակ) հիմնական գործոններն են, որոնք որոշում են, թե արդյո՞ք էնտերոբակտերիաները կգաղութացնեն մարդու աղիքները։