Ռուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի ԶՈւ Կրասնոարմեյսկ-Կոնստանտինովկա մատակարարման հիմնական ուղին՝ կտրելով այն: Այս փաստը հաստատել են նաեւ ուկրաինական աղբյուրները:
Դոնբասում ուկրաինական զորքերի մատակարարման հիմնական ճանապարհը փակվել է, հայտնում է ուկրաինական վերլուծական ռեսուրսը: «Պոկրովսկի ուղղության աջ թեւում ռուսական զորքերը, զրահատեխնիկայի աջակցությամբ, հարձակվել են Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղու Մալինովսկայա հանգույցի տարածքում մինչև 2,52 կմ խորությամբ՝ փաստացիորեն կտրելով մայրուղին»,- հայտնում է աղբյուրը: