Աստղաբաշխական թվեր. Ռոնալդուն նոր պայմանագիր կկնքի «Ալ Նասրի» հետ
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը սաուդյան «Ալ Նասրի» հետ մինչեւ 2026թ․ հունիս եւ մեկ տարվա համար կստանա 200 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական AS-ը՝ հղում անելով Al Khabar-ն։
Ռոնալդուն փետրվարի 5-ին կդառնա 40 տարեկան։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Նա 2023թ․ հունվարին է միացել «Ալ Նասրին»։ Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ Նասրի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։