Փողը «կուլ է տվել», տոմս չի տվել․ սրտի խնդիրներ ունեցող տարեց թոշակառուն ստիպված ոտքով է գնացել տուն

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ տարեց թոշակառու ազգականս 100 դրամանոցով փորձել է Թելսելի սարքից տոմս վերցնել։ Փողը «կուլ է տվել», տոմս չի տվել։
Մոտը այլ մանր չի եղել, մտել է կողքի խանութ, թղթադրամ չեն մանրել, ստիպված ինչ-որ բան է գնել, որ մանր տան։
Հետո քայլել է մինչև հաջորդ կանգառ, 200 դրամանոց է գցել մյուս սարքի մեջ, որ 2 հատ տոմս վերցնի QR-ով, այդ 200 դրամն էլ է կուլ տվել, տոմս չի տվել։
Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն, այս ցրտին։
#ավիրյան
#նիկոլաթալան»։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/01/14/141717?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0Gfnx2xTP8henZtE78qdbayI8mRTmfUtnnby71FRnSbEcYsNAYFUX13ec_aem_3CP_Zg8nSbnuYz4ujvsrVg