Եկել էր դատարան՝ երաշխավորելու, որ պատերազմի մասնակիցը տեսակցեր երեխային, իր երեխաները մնացին առանց հոր...
Ներքաղաքական
Ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը: Մեքենայում փրկարարները հայտնաբերել են պատգամավորի մարմինը: Նրա վերջին հրապարակային խոսքը դատարանում էր: Ընդամենն օրեր առաջ եկել էր դատարան՝ պատգամավորական երաշխավորություն ներկայացնելու: «Իրավունք»-ը ֆիքսել էր, որ տրամադրությունը բարձր է, վճռական ու պատրաստակամ... Եկել էր, որպեսզի երաշխավորեր, որ քաղամբաստանյալ պատերազմի մասնակիցը կարողանար տեսակցել իր միակ երեխային, իսկ իր չորս երեխաները մնացին առանց հայր: Ամենափոքրը մեկ տարեկան է:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ