Տեր-Պետրոսյանն իրեն ամբողջովին դուրս է դրել քաղաքական գործընթացներից
Ներքաղաքական
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ 80-ամյակը բոլորած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առողջական վիճակով պայմանավորված, իրեն ամբողջովին դուրս է դրել քաղաքական գործընթացներից: Այլեւս ամենքի համար փաստ է, որ ՀԱԿ-ը կառաջնորդի նրա քաղաքական իրավահաջորդ, կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Ահա հենց սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ-ի հարաբերությունները դարձել են գրեթե պատերազմական: Բանն այն է, որ եթե Տեր-Պետրոսյանը երբեմն լոյալ էր Փաշինյանի այս կամ այն քայլերի հարցում, ապա Լեւոն Զուրաբյանը շատ ավելի կոշտ է տրամադրված: Նիկոլ Փաշինյանը եւ Լեւոն Զուրաբյանը դեռ վաղուց անձնական շատ լուրջ թշնամանք ունենք միմյանց հանդեպ: Ավելին՝ Փաշինյանը մտավախություն ունի, որ ՀԱԿ-ը կարող է իր արեւմտյան կապերը գործի դնել՝ ճոճելով յուր աթոռը:
Սեփ. լրատվություն