Պետդեպարտամենտի հայտարարությունը ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակություններն ավարտեցին բանակցությունները Սաուդյան Արաբիայում Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետը․ Bloomgerg Ո՞ւր է առողջապահության նախարարը, կամ Անահիտ Ավանեսյան «покинула чат» Հովիկ Աղազարյանը համաձայն է Քոչարյանի մտքերի հետ. նա գրառում է արել Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց Այդ հարցը հիմա սեղանին դրված չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի և Ուկրաինայի պահեստներում զենք չի մնացել. Financial Times ԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը

ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ` ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՉԷ, ՈՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆ

Վերլուծություն

Ա­մա­նո­րը, ինչ­պես եւ սպաս­վում էր, ան­գամ կարճ դա­դար չտվեց այն սուր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին, ո­րոնք զար­գա­նում են Հա­յաս­տա­նի շուրջ, ա­սենք նաեւ ողջ աշ­խար­հով մեկ: Չ­նա­յած, ի­րա­կա­նում պատ­կերն այս տեսքն ու­նի. Հա­յաս­տա­նը, պար­զա­պես, պատ­կե­րա­վոր ա­սած, ներ­կա գլո­բալ փո­թո­րիկ­նե­րի մեջ ըն­կած, հե­րիք չէ ան­կա­ռա­վա­րե­լիո­րեն այս­տե­ղից այն­տեղ է նետ­վում, դեռ մի բան էլ մեր ղե­կա­վար­ներ կոչ­ված­նե­րը «նա­վի հա­տակն» են կոտ­րում, որ ա­վե­լի շուտ խոր­տակ­վենք:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

­Բայց գանք հեր­թա­կա­նութ­յամբ: Ան­ցած տա­րե­վեր­ջին ռու­սա­կան երկն­քում ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի խոց­ման պատ­մութ­յու­նը, ինչ­պես այդ օ­րե­րին են­թադ­րե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցանք, կտրուկ սրեց նաեւ Հա­յաս­տա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը: Ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ Գ­րոզ­նիում. ա­ռա­ջին հա­յաց­քից ա­մեն բան պարզ էր՝ ռու­սա­կան հրթի­ռը, ըստ տա­րած­ված վար­կա­ծի, խո­ցեց Բաք­վից թռած ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռը: Սա­կայն այդ­պես էլ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն չե­ղավ՝ այդ պա­հին տվյալ հատ­վա­ծում ըն­թա­նում էր օ­դա­յին մարտ՝ ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի հար­ձակ­ման պատ­ճա­ռով: Ու­րեմն, ի՞նչ էր ա­նում ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թիռն այդ­տեղ: Դեռ բա­ցատ­րութ­յուն չկա նաեւ, թե ին­չո՞ւ ռու­սա­կան հրթի­ռը, ըստ նույն վար­կա­ծի, պայ­թեց կուր­սի ուղ­ղութ­յամբ, որ բե­կոր­ներն էլ խո­ցեին ին­քնա­թի­ռը: Իսկ փոր­ձա­գետ­ներն ան­մի­ջա­պես էլ մեկ­նա­բա­նե­ցին. եթե հրթի­ռը թռչեր դե­պի ինք­նա­թի­ռը, կլի­ներ կա­տար­յալ ոչն­չա­ցում, այլ ոչ թե այն կհաս­ներ մին­չեւ ղա­զա­խա­կան օ­դա­նա­վա­կա­յան: Այ­սինքն, հրթիռն այլ օբ­յեկտ էր խո­ցում՝ ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու: Այդ դեպ­քում, ին­չո՞ւ էր ա­նօ­դա­չուն հայտն­վել ինք­նա­թի­ռի կուր­սի ուղ­ղութ­յամբ՝ իր հե­տե­ւից տա­նե­լով հրթի­ռը. սա ար­դեն մեկ­նա­բա­նե­ցին հենց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը՝ դի­տա­վո­րութ­յուն: Եվ հենց նույն աղբ­յուր­ներն էլ այս ա­մենի տակ տե­սան ոչ միայն ուկ­րաի­նա­կան կող­մի, այլ թե­լը տա­րան դե­պի բրի­տա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­ներ. հենց բրի­տա­նա­ցի­ներն են, որ ուղ­ղոր­դում են ուկ­րաի­նա­կան հե­ռա­հար հար­ձա­կում­նե­րը, քա­նի որ ուկ­րաի­նա­կան կող­մը տիե­զե­րա­կան հսկման եւ թռիչ­քի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գեր պար­զա­պես չու­նի:

­Բայց Հեյ­դա­րո­վիչն ան­մի­ջա­պես հար­ձա­կում­ներ սկսեց Մոսկ­վա­յի դեմ: Ու հաշ­վի առ­նե­լով բրի­տա­նա­կան եւ թուր­քա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յու­ննե­րի սերտ կա­պե­րը, ո­րը նաեւ ի ցույց դրվեց սի­րիա­կան վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ըն­թաց­քում, ինք­նա­թի­ռի խոց­ման եւ Ա­լիե­ւի նման ռեակ­ցիա­յի այդ ամ­բողջ պատ­մութ­յու­նը միան­գա­մից սկսեց լավ կազ­մա­կերպ­ված խա­ղի տեսք ստա­նալ: Այն է՝ Ա­լիե­ւը գնում է ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կտրուկ վատ­թա­րաց­ման եւ, հաղ­թա­հա­րե­լով այդ զսպօ­ղա­կը, անց­նում է գլխա­վո­րին՝ Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ ճեղք­ման եւ թյուր­քա­կան աշ­խար­հի միա­վոր­ման: Ա­մեն դեպ­քում, այն կտրուկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ Հեյ­դա­րո­վի­չը հնչեց­րեց Հա­յաս­տա­նի հաս­ցեին, ընդ ո­րում` այն բա­նից հե­տո, երբ մինչ այդ հայ­տա­րա­րում էր «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի 90 տո­կո­սով պատ­րաստ լի­նե­լու մա­սին, հենց այդ ծրագ­րի ակ­տի­վաց­ման մա­սին է խո­սում: Սա էլ, ի դեպ, նաեւ բա­ցատ­րում է, թե ինչ էր ա­նում ան­ցած աշ­նա­նը բրի­տա­նա­կան MI-6-ի ղե­կա­վար Մու­րը Բաք­վում:

ԻՍԿ ՆԻԿՈԼԸ ՉԳԻՏԻ՞, ՈՐ ԻՐԵՆ ԵՄ-ՈՒՄ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Ա­հա այս­տեղ չմո­ռա­նանք այն ջերմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին, որ հա­յաս­տան­յան կոնկ­րետ իշ­խա­նա­վոր­ներ, այդ թվում՝ Նի­կոլ Փա­շին­յանն ու­նեն նույն Ռի­չարդ Մու­րի հետ: Հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց այդ կա­պե­րը հաշ­վի առ­նե­լու, շատ դժվար կլի­նի բա­ցատ­րել այն ռեակ­ցիան, որ Նի­կո­լը ցու­ցա­բե­րեց Ա­լիե­ւի այդ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Չէ, խոսքն այն մա­սին չէ, որ Վո­վա­յի­չը ոչ միայն ո­րե­ւէ ռեալ պա­տաս­խան չտվեց, այլ դեռ մի բան էլ խոս­տա­ցավ կա­տա­րել Ա­լիե­ւի պա­հանջ­նե­րից մե­կը եւս, այն է՝ նպաս­տել «Մինս­կի խմբի» պաշ­տո­նա­կան լու­ծար­մա­նը, որն այս պա­հին կդառ­նա Ար­ցա­խի հա­յա­թափ­ման «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»: Այլ նկա­տի ու­նենք այն փաս­տը, որ այս բո­լոր սրա­ցում­նե­րը մի կողմ թո­ղած, Նի­կո­լը հան­կարծ ո­րո­շեց, որ պետք է սկսենք Եվ­րա­միութ­յանն ան­դա­մակ­ցե­լու գոր­ծըն­թաց: Մի կող­մից, Ա­լիեւն ան­թա­քույց սպառ­նում է ներ­խուժ­մամբ, եւ մյուս կող­մից, այդ ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը բարձ­րաց­նում է ԵՄ-ի թե­մա: Ու­րեմն՝ ին­չո՞ւ:

Այն, որ Հա­յաս­տա­նը եր­բե­ւէ ԵՄ ան­դամ չի դառ­նա, նույ­նիսկ քննար­կելն է ա­նի­մաստ, ա­ռա­վել եւս, Վ­րաս­տա­նի ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում: Բայց այս­տեղ մեկ պար­զա­գույն հարց կա. երբ ան­գամ ԵՄ-ին ան­դա­մակ­ցե­լու հար­ցում ա­մե­նա­մեծ շան­սեր ու­նե­ցող Վ­րաս­տանն է այդ ուղ­ղութ­յու­նից հրա­ժար­վում՝ այն հա­մա­րե­լով ա­մե­նա­քի­չը ու­տո­պիա, Նի­կո­լը չի՞ գի­տակ­ցում, որ Հա­յաս­տա­նի շան­սե­րը զրոյից էլ ցածր են: Ի­հար­կե՝ գի­տակ­ցում է: Ու­րեմն, ին­չո՞ւ է մեյ­դան բե­րում այդ թե­ման, այն էլ՝ նման սուր պա­հի: Հաշ­վի առ­նե­լով այն ռեակ­ցիան, որ ան­մի­ջա­պես ե­կավ Մոսկ­վա­յից, այս հար­ցի պա­տաս­խանն էլ է աչ­քի ա­ռաջ: Այն է, ան­կախ նրա­նից, Նի­կո­լը գի­տակ­ցում է, թե չի գի­տակ­ցում, այդ թե­ման օ­րա­կարգ բե­րե­լը միան­գա­մից հեր­թա­կան ծանր հար­վածն է հասց­նում հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լի արտ­գործ­նա­խա­րար Ա­րոն գրե­թե ան­մի­ջա­պես էլ սկսեց խո­սել թուր­քե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լա­վաց­նե­լու դեպ­քում Հա­յաս­տա­նում գտնվող ռու­սա­կան կոն­տին­գեն­տից հրա­ժար­վե­լու մա­սին: Արդ­յուն­քում, Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի սրա­ցու­մը հասց­րին այն աս­տի­ճա­նի, որ Մոսկ­վա­յից ան­մի­ջա­պես մեկ­նա­բա­նե­ցին՝ Եվ­րո­պա եք ու­զում, ձեր գործն է, բայց հենց նույն պա­հին դուրս կգաք ԵԱՏՄ-ից՝ ստա­նա­լով ար­տա­հան­ման առն­վազն 80 տո­կո­սա­նոց կրճա­տում: Ու չմո­ռա­նանք, որ սա այն պայ­մանն է, ո­րը ժա­մա­նա­կին Մոսկ­վան դրել էր նաեւ Ուկ­րաի­նա­յի ա­ռաջ: Բայց այս­տեղ հարցն ան­գամ ար­տա­հան­ման կրճա­տու­մը չէ. այն, որ Ա­լիե­ւը, հաշ­վի առ­նե­լով նաեւ նրա այս բո­լոր սպառ­նա­լիք­նե­րը, նման ի­րա­վի­ճա­կում միան­գա­մից կներ­խու­ժի Ս­յու­նիք, դա եւս հա­զիվ թե ո­րե­ւէ ող­ջա­միտ մար­դու մոտ կաս­կած ա­ռա­ջաց­նի:

Կրկ­նում ենք, սա առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից բխող զար­գա­ցում­նե­րի ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, ու վե­րա­դառ­նանք նույն հար­ցին՝ ին­չո՞ւ հենց այս պա­հին Նի­կո­լը գնաց այդ բո­լոր սրա­ցում­նե­րին: Կա­պել այս ա­մենը Վա­շինգ­տո­նից ե­կած հրա­հանգ­նե­րի հետ, շատ քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի. հա­զիվ թե ա­մե­րիկ­յան հե­ռա­ցող իշ­խա­նութ­յուն­նե­րի ուշքն ու միտքն այս պա­հին Նի­կոլն է: Ինչ վե­րա­բե­րում է ե­կող իշ­խա­նութ­յուն­նե­րին, ա­պա նրանք դեռ պար­զա­պես չեն մտել Ս­պի­տակ տուն: Նաեւ պաշ­տո­նա­կան Բր­յու­սե­լը չու­նի այն լծակ­նե­րը, որ կա­րո­ղա­նար նման է­ֆեկ­տիվ խաղ սար­քել, էլ չա­սած, որ դեռ չե­կած, Թ­րամ­փի հետ Բր­յու­սելն իր հեր­թին է ծանր պայ­քա­րի մեջ մտել, եւ է­լի հա­զիվ թե եվ­րա­չի­նով­նի­կութ­յան հիմ­նա­կան ուշքն ու միտքն այս պա­հին Նի­կո­լը լի­նի: Նույ­նը կա­րե­լի է ա­սել ոչ պա­կաս բարդ վի­ճա­կում գտնվող Մակ­րո­նի, ա­սենք նաեւ Շոլ­ցի մա­սին:

Մ­նում է Լոն­դո­նը եւ նրա MI-6-ը, որն այս պա­հին գե­րակ­տիվ է ինչ­պես հա­րա­վա­յին, այն­պես էլ՝ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տակ­նե­րին՝ փոր­ձե­լով Թ­րամ­փից ակն­կալ­վող վտանգ­նե­րը դեռ մինչ նրա Ս­պի­տակ տուն մտնե­լը չե­զո­քաց­նել: Ու նաեւ չմո­ռա­նանք, որ Նի­կո­լի վրա ազ­դե­լու ինչ­պես հա­մա­պա­տաս­խան գոր­ծիք­ներ, այն­պես էլ` աշ­խա­տող լծակ­ներ MI-6-ը հաս­տատ ու­նի:

ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ

Այս­պի­սով, ան­գամ այս բո­լոր գեր­լա­րում­նե­րով հան­դերձ, ի՞նչ սպա­սե­լիք­ներ կա­րող ենք ու­նե­նալ:

Ան­կախ Նի­կո­լի բլո­գե­րա­կան վեր­ջին զե­ղում­նե­րից, «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջան­նե­րից» եւ այլ ճա­ռե­րից, Ա­լիե­ւը կներ­խու­ժի Ս­յու­նիք հենց այն պա­հին, երբ դրա ռեալ հնա­րա­վո­րութ­յունը տես­նի: Իսկ այդ հնա­րա­վո­րութ­յու­նը, խո­շոր հաշ­վով, կախ­ված չէ ան­գամ բրի­տա­նա­կան ա­վանտ­յու­րա­նե­րից, այլ՝ բո­լո­րո­վին այլ ի­րո­ղութ­յուն­նե­րից:

­Նախ, ա­ռանց Թուր­քիա­յի մասշ­տա­բա­յին ա­ջակ­ցութ­յան նման գոր­ծո­ղութ­յան Ա­լիե­ւը հա­զիվ թե գնա: Մինչ­դեռ այս պա­հին Էր­դո­ղա­նի հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նա­ցած է Սի­րիա­յի վրա, որ­տեղ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ընդ­հուպ Թուր­քիա­յի ա­պա­գա­յի հար­ցեր են լուծ­վում:

­Հա­ջոր­դը. նույն սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը Ի­րա­նի հա­մար էլ ա­վե­լի կա­րե­ւոր դարձ­րին Ս­յու­նի­քը: Ա­ռա­վել եւս, որ դեռ իշ­խա­նութ­յան չե­կած, Թ­րամփն ար­դեն իսկ խո­սում է Ի­րա­նին հար­վա­ծե­լու ծրագ­րե­րից: Այն է, ե­թե Ռու­սաս­տա­նի հետ ֆի­զի­կա­կան կա­պի հնա­րա­վո­րութ­յուն տվող Ս­յու­նիք կոչ­վող բա­րակ թելն էլ կտրվի, Ի­րա­նի հա­մար կա­րող են ա­մե­նա­ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­ներն ան­գամ ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ: Ըստ այդմ, պա­տա­հա­կան չէ, որ այս լա­րում­նե­րի ֆո­նին Բա­քու եւ Ե­րե­ւան շտա­պեց Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան գե­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար Ա­լի Աք­բար Ահ­մա­դիա­նին: Այդ այ­ցի հետ կապ­ված՝ ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­նե­րը տա­րա­ծել են տե­ղե­կատ­վութ­յուն, թե Ահ­մա­դիա­նին Նի­կո­լին հայտ­նել է, որ ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­նե­րում չի հա­պա­ղի զորք մտցնել Ս­յու­նիք: Այդ­պես է, թե՝ ոչ, դեռ թո­ղենք մի կողմ՝ նկա­տե­լով հե­տեւ­յա­լը: Շատ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք կա­րող է ու­նե­նալ, որ Ահ­մա­դիա­նին նման զգու­շա­ցում է ա­րել Ա­լիե­ւին: Ու այս զգու­շա­ցու­մը, թե­րեւս, ոչ միայն Թեհ­րա­նի կող­մից է:

Այս­պես, ո­րո­շա­կի ձգձգում­նե­րից հե­տո Ի­րա­նի նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը հուն­վա­րի 17-ին կայ­ցե­լի Մոսկ­վա, որ­տեղ նա­խա­տես­ված է ռուս-ի­րա­նա­կան չար­չարկ­ված «Ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին» պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը: Հի­շեց­նենք, ըստ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի, այդ պայ­մա­նագ­րում նաեւ կա­րե­ւո­րա­գույն ռազ­մա­կան բա­ղադ­րիչ կա, այն տես­քով, ո­րը ՌԴ-ն­ ու­նի նաեւ Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի հետ: Այն է, կող­մե­րից մե­կի դեմ ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի դեպ­քում մյու­սը պար­տա­վոր­վում է ան­հա­պաղ օգ­նութ­յան հաս­նել: Այն, որ նման փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վե­լու է Թրամ­փի երդմ­նա­կա­լութ­յան շե­մին, ի­հար­կե, հու­շում է, որ այն ա­ռա­ջին հեր­թին հենց թրամփ­յան ԱՄՆ-ին, նաեւ Իս­րա­յե­լին ուղղ­ված միան­գա­մայն պարզ մե­սիջ է: Բայց նման մե­սի­ջը Բա­քուն ու Ան­կա­րան եւս չեն կա­րող ի­րենց հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել: Ա­ռա­վել եւս, որ այդ փաս­տաթղ­թով նա­եւ Մոսկ­վան է ցույց տա­լիս, որ Ի­րանն ու դե­պի այդ­տեղ տա­նող ու­ղի­նե­րը մնում են իր ա­ռաջ­նա­յին հե­տաքրք­րութ­յուն­նե­րի թվում:

­Կարճ ա­սած, մինչ Ս­յու­նիք ներ­խու­ժե­լու հրա­ման տա­լը, Ա­լիե­ւը մտա­ծե­լու շատ բան ու­նի:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա այն հա­ճախ ծայ­րա­հեղ աբ­սուր­դի հաս­նող գրագ­րութ­յու­նը, ո­րը նա այս օ­րե­րին ծա­վա­լել է սոց­ցան­ցե­րում, ա­վե­լի շատ խո­սում է նրա ծայ­րա­հեղ ծանր նյար­դա­յին վի­ճա­կի մա­սին: Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ. չգի­տես ին­չու, ում դրդմամբ, նո­րից մտել է խա­ղե­րի մեջ, ո­րոնք մար­սե­լը շատ դժվար է լի­նե­լու:





Պետդեպարտամենտի հայտարարությունը ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից հետոՌուսաստանի և ԱՄՆ պատվիրակություններն ավարտեցին բանակցությունները Սաուդյան ԱրաբիայումԼևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՀայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետը․ BloomgergՈ՞ւր է առողջապահության նախարարը, կամ Անահիտ Ավանեսյան «покинула чат»Հովիկ Աղազարյանը համաձայն է Քոչարյանի մտքերի հետ. նա գրառում է արելՏիրան Խաչատրյանն ազատ արձակվեցԱյդ հարցը հիմա սեղանին դրված չէ․ Ֆրանսիայի ԱԳՆԵվրոպայի և Ուկրաինայի պահեստներում զենք չի մնացել. Financial TimesԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթըԱդրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպանԱպարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ ՀետքՌուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասինՄասկը գնահատել է Լավրովի և Ուշակովի կոմպետենտությունըԷր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցություններըՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերԱյդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան․ Տիգրան ԱբրահամյանԹուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել ենՄի քանի ժամ ջուր չի լինիԹրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն ՍարգսյանԱդրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցըՇանսեր կան, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել. ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչԱՄՆ-ն հաճոյանում է Պուտինին․ ԶելենսկիԿյանքից զրկելու հատկանիշներով քրական վարույթ է նախաձեռնվել․ մանրամասներԵրկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ)Այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը. Արտակ ԶաքարյանՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԳիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասելԵրևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ինՄի քանի ժամ ջուր չի լինիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն«Իրավունք». «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»Օրվա խորհուրդ. փետրվարի 18Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցՈւկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ)Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուրԿանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ)«Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել«Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտումՄասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներինԱրարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով. Գագիկ ՍուրենյանԻնչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերներըԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող Մոսկվայում. «Իրավունք»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top