Ուկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև
Միջազգային
Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը KP.RU-ին տված հարցազրույցում չի բացառում, որ Ուկրաինան որպես պետություն կդադարի գոյություն ունենալ արդեն 2025 թվականին։
«Հատկապես անհանգստացնող է, որ նեոնացիստական գաղափարախոսության կատաղի պարտադրանքը և կատաղի ռուսաֆոբիան ոչնչացնում են Ուկրաինայի երբեմնի բարգավաճ քաղաքները, այդ թվում՝ Խարկովը, Օդեսան, Նիկոլաևը, Դնեպրոպետրովսկը»,- ասել է նա։