«Հրապարակ». Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն գտնում, Մովսիսյանի օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, կուսակցությունում նրան փոխարինելու հարց է առաջացել։
Բժշկական կենտրոնի տնօրենը, որին ամիսներ առաջ կալանավորել են, հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը վարձակալության է տվել ինչ-որ կազմակերպության, որի ղեկավարի հետ ունի մտերիմ հարաբերություններ, բայց գրանցել է վարձակալության գումարի մի մասը, մյուս մասը, ենթադրաբար, յուրացրել է։
Նա ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը։
Ի դեպ, մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած Թադեւոսյանի գործունեությունը կասեցված է, սակայն նա ստանում է խորհրդականի իր աշխատավարձը։ Մյուս խորհրդական Արմեն Գրիգորյանի մասին էլ խոսում են, որ մարզում եւ մարզպետարանում լավ պաշտոններին իր մերձավորներին է տեղավորել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում