Կհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին
Սպորտ
«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը պատասխանել է Հայաստանի, կամ Ռուսաստանի հավաքականում խաղալու մասին հարցին.
«Ազգային հավաքականի վերաբերյալ հարցը մնում է բաց։ Իհարկե, ես ուզում եմ երկու ճանապարհով գնալ»,- 23-ամյա Ծառուկյանի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն և հավելում, որ Ծառուկյանը նաև ավելացրել է, որ կհամաձայներ հանդես գալ Հայաստանի հավաքականում, եթե համապատասխան առաջարկ ստանար։