ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԱԳՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ է
Հասարակություն
Հունվարի 14֊ը, հայ ազգային հերոս, Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի մասնակից, խիզախ հրամանատար ՎԱՀԱԳՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 48 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Նրա վաշտի զինվորը, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. -
«Ասում էր տղերք գնում ենք միայն առաջ և զինվորի հետ, զինվորի կողքին, զինվորի նման, ինքն էլ մեզ տանում էր առաջ։ Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութում և մերձակայքում, զոհվել է հերոսաբար Հադրութի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։ Աբովյան քաղաքում գործում է Վահագն Ասատրյանի անվան մարտարխեստների ակադեմիան։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

