Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ. Ուկրաինական պատգամավոր
Միջազգային
Ռուսական բանակը Պոկրովսկի արեւելյան հատվածում մտել է Բարանովկա բնակավայր։ Այս ավանը ներկա փուլում կարեւոր նշանակություն է ստացել: Այն բանից հետո, երբ ռուսական ուժերը փակեցին Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղին, որն ուկրաինական աղբյուրներըն անգամ ներկայացնում են, որպես կենտրոնական Դոնբասի մատակարարումների հիմնական ուղղություն, ուկրաինական հրամանատարությունը որոշակի ռեզերվներ նետեց այս ուղղություն` Բարանովկա Վոդյանայա Վտորոյե հատված: Այն, որ ռուսական ուժերը Բարանովկաում են, նշանակում է, որ ռուսները կտրում ավելացրել են իրենց ուժերն այս գոտում, եւ հիմա Պոկրովսկն արեւելքից շրջանցող հարվածն ակտիվ հունի մեջ է:
Պոկրովսկի արեւմուտքում եւս ուկրաինական ուժերը ծանր վիճակում են, որի մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Բուտուսովը: Ավելին, ըստ պատգամավորի. «Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ»:
Նաեւ. «Եվս չորս կիլոմետր, և հակառակորդը կկտրի առանցքային Դնեպր-Պոկրովսկ մայրուղին։ Պոկրովսկը կորցնում ենք անիմաստ, անմիտ ու անպատասխանատու կերպով... Ուկրաինայի Գերագույն գլխավոր հրամանատարի և զինված ուժերի գլխավոր հրամանատարի շտաբը ցուցադրում է իրադարձությունների ընթացքի վրա ազդելու իրենց անկարողությունը... Եթե կառավարման մեջ փոփոխություններ չլինեն, մենք շատ արագ կկորցնենք Պոկրովսկը և Վելիկա Նովոսյոլկան, իսկ ռուսները ավելի կտեղափոխվեն Դնեպրոպետրովսկի մարզ...»։



