Ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր եւս մեկ հեռանկար է ստեղծվել (Քարտեզ)
Միջազգային
Փաստըմ, որ Ռուսական բանակը Պոկրովսկի արեւելյան հատվածում վերահսկողության տալ է առնում Բարանովկա բնակավայր, բացի այն խնդիրներից, որոնք առաջանում են Պոկրովսկի ուղղությամբ (Տե´ս https://iravunk.com/?p=302925&l=am), ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր այլ հեռանկարներ եւս ստեղծում է:
Բանն այն է, որ Բարանովկան գրավելով (Քարտեզում), ռուսական բանակի համար օպերատիվ տիրույթ է բացվում դեպի Կլեբանբիսկոեի ջրամբար: Ընդ որում, այդ հատվածում գործնականում ուկրաինական կազմակերպված պաշտպանություն չկա: Քիչ են նաեւ բնակավայրերը, որոնց շուրջ հնարավոր է արագորեն լուրջ պաշտպանություն կազմակերպել:
Իսկ նման տարվածն ուկրաինական բանակի համար նման վտանգ ունի: Ռուսական ուժերն ավելի արեւելք գործնականում արդեն գրավել են Տորեցկի անգլոմերացիան եւ այս ուղղությունից եւս հարվածը զարգացնում են նույն Կլեբանբիսկոեի ջրամբարի ուղղությամբ, որին հասնելու համար հաշված կիլոմետրեր են պետք: Քարտեզից կարելի է հասկանալ, թե այդ երկու հարվածների արդյունքում այդ հատվածում ուկրաինական ուժերը ինչ խոշոր «կաթսայի» մեջ մնալու ռեալ վտանգի առաջ են կանգնելու:



