Հրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը
ՄիջազգայինՀրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների մոսով «սեւ արկղերի» ամբողջական վերծանումը:
Վերծանումը ցույց է տալիս, որ Գրոզնիում վայրէջք չկատարելու, Մախաչկալա չթռչելու, այնուհետև Բաքու վերադառնալու և արդյունքում Ակտաու թռչելու բոլոր որոշումները կայացվել են « Ադրբեջանական ավիաուղիների» օդաչուներն ինքնուրույն։
Կարգավարներն առաջարկել են վայրէջք կատարել նախ Գրոզնիում, այնուհետև՝ Մախաչկալայում, և անձնակազմին տեղեկություններ են տվել ռուսական այլ օդանավակայանների մասին, սակայն անձնակազմը որոշել է վայրէջք չկատարել այնտեղ։
Ձայնագրություններից հետևում է նաև, որ թռչունների հետ բախման, ինչպես նաև օդանավում պայթած գազի բալոնի մասին վարկածը հնչեցրել է օդանավի անձնակազմը՝ դիսպետչերների հետ բանակցություններում։
Արձանագրություններից հետևում է, որ օդանավի վրա արտաքին ազդեցություն է եղել, թեև օդաչուն ինքնաթիռում արտակարգ իրավիճակ չի հայտարարել։
Այսպիսով, անկախ ինքնաթիռի վնասման պատճառներից, օդաչունեն ունեցել են հենց Գրոզնիի կամ Ակտաու շատ ավելի մոտ օդանավակայանում վայրէջքի հնարավորություն, ինչը չեն արել: Իսկ նման իրավիճակում ավելորդ թռիչքը, ըստ մասնագետների, էապես մեծացնում են ինքնաթիռի աղետի ռիսկայնությունը:
Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ակտաուի մոտ։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 38-ը մահացել են, 29-ը ողջ են մնացել։
Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության կողմից, որը հետ է մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Գրոզնիի վրա։
Այսօր կործանված ինքնաթիռի արդեն վերծանված «սև արկղերը» Բրազիլիայից առաքվել են Ղազախստան, որն իրականացնում է հետաքննությունը։