Ինչ անվան տակ են «նեոժողսորոսականները» շարունակում միլիոններ «քերել». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Չանչարչևիչը երկար դադարից հետո վերադարձել է խաղադաշտ(ֆոտո) ՉԼ.«Ռեալի» կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար «Դեպի Եվրատեսիլ». Մելսի երգը «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6) Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է գրանցել իր հաշվին «Դեպի Եվրատեսիլ». Պարգի երգը Հայաստանը պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին. հայտնի են երգերն ու կատարողները, որոնց մեջ պետք է կատարվի ընտրություն Կրեմլը երկար ժամանակ բանակցություններ է վարում Թրամփի թիմի հետ. Ռուսական աղբյուր «Դեպի Եվրատեսիլ». Աթենա Մանուկյանի երգը

Որքան էլ աբսուրդ է, Ռուսաստանի փողերով Հայաստանում իրականացնում են հակառուսական քարոզ. Արա Վարդանյան

Ներքաղաքական

Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճել են առաջին հերթին հայաստանյան իշխանությունների կամ իշխանությունների «բաժնետեր» հանդիսացող ուժերի, իշխանության մեջ բարձր պաշտոն զբաղեցնող վերջիններիս ներկայացուցիչների բացահայտ քաջալերանքով ու մասնակցությամբ։ Այս եւ շատ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:


— Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, իբրեւ հայկական կողմի առաջարկ, կրկնեց այն, ինչ ասում էր Ադրբեջանի նախագահը: Ի՞նչ կասեք այս մասին:


— Այդ ամենը պայմանավորված է Ալիեւի եւ միայն նրա պահանջով։ Տեսեք, Ալիեւը եւ Էրդողանը՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարի, կրթություն ունեն։ Ասեմ ավելին` նրանցից նաեւ մեկը՝ Էրդողանը, փայլուն դիվանագետ է։ Վերջին 10-15 տարիների ընթացքում այն, ինչ անում է Թուրքիան, պարզապես դիվանագիտության մաստեր-կլաս է: Նա կարողանում է տարբեր երկրների ղեկավարների հետ եւ իրար թշնամի համարվող երկրների հետ համագործակցել եւ միշտ շահած դուրս գալ։ Հիմա, թե որքան դա իրեն կհաջողվի՝ դա հարց է, բայց վերջին տարիներին փայլուն կերպով հաջողվում է։ Ալիեւը եւս լուրջ կրթություն ստացած տղա է։ Որքան էլ, որ մենք խոսենք մեր թշնամիների մասին՝ պետք է նաեւ չթերագնահատել նրանց։ Հիմա Ալիեւը շատ լավ հասկանում է, որ գալու է մի օր (հիմա այդ օրը կլինի, վաղը, թե 15 տարի հետո), երբ Հայաստանում ազգային ուժերն իշխանությունը վերցնելու են։ Ալիեւն ուզում է ոչնչացնել նույնիսկ որեւէ տեսական տարբերակ, որով Հայաստանի ապագան ցանկացած իշխանություն կկարողանա որեւէ նկրտումներ ունենալ Արցախի նկատմամբ։ Սա շատ պարզ է։ Ի դեպ, Ալիեւն այդ մասին բազմաթիվ անգամներ է ասել, բայց ես եւս մեկ անգամ կասեմ, որ մենք լոտոյով թշնամի ենք։ Միայն քիչ երկրներին է բախտ վիճակվում, որպեսզի իրենք ունենան թշնամի, որը ակնհայտ ամեն ինչ ասում է։ Տեսեք, ռուս-ուկրաինականում ՝ կան բաներ, որոնք երկու կողմն էլ չեն արտահայտում, չեն ասում, գաղտնի են պահում։ Մեր դեպքում՝ մենք սպիտակ թղթի վրա սեւով գրված ամեն ինչը ներկայացնում ենք։ Այժմ մեկ այլ հարց է, որ մենք չենք ուզում հասկանալ, որ վերջապես թշնամին այն, ինչ ասում է, անելու է։ Ալիեւի կողմի տարբեր նախարարներ շատ բացահայտ կերպով խոսում են Սեւանա լճի մասին։ Ավելին` նրանք անգամ ունեն իրենց կողմից անվանած անունը, իրենք խոսում են Արեւմտյան Ադրբեջանի մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության մի քանի մարզ։


— Պարոն Վարդանյան, ստացվում է, որ այս իշխանությունները կատարում են թշնամիների թելադրա՞նքը։


— Այս իշխանությունների համար Հայաստանի Հանրապետությունը 28 հազ. քառ. կմ-ը չէ, դա 10 հազար քառ. կմ-ն է, իրենց համար լավ հայը՝ դա մեռած հայն է։ Հիմա որքան մենք դա չընդունենք, այնքան Նիկոլը շարունակելու է կատարել թշնամիների հրամանները, իսկ դրանք շատ պարզ են։ Նրանք ասում են վերացրե՛ք ազգայինը, վերացրե՛ք բանակը եւ անկախ նրանից, որ իրենք ձեւական զենքեր են գնում՝ իրենք իրականում բավական հետեւողականորեն ոչնչացնում են Հայաստանի բանակը։ Եթե շատ կոպիտ ասեմ՝ մենք գնում ենք դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Նույն բանն է։ Ալեքսանդրապոլով ասել էին այսքան զինվոր կունենաս, այսքան զենք կունենաս, տարածքդ այդքան կլինի։ Մինչդեռ, մինչ դա Սեւրից էին խոսում։ Միայն խոստումներ, թե հեսա Հայաստանը սա է ստանում, նա է ստանում, վերջում հիշում եք չէ՞, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով ավարտվեց։ Հիմա խնդիրն ո՞րն է, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի, որ կրկին նույն նախկին պատերազմական վիճակները կրկնվելու են։ Ես կասկած չունեմ, որ բոլորն էլ դպրոցում սովորել են, պատմություն են կարդացել։ Ի վերջո, 1918-1920 թթ. կրկնվելու է, ամբողջությամբ նույնը։


— Եվ այս իրավիճակում տեսնում ենք, որ հակառուսական տրամադրություններ են համատարած գեներացվում…


— Հակառուսականությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացումը, թուրքի տակ հայտնվելն է։ Նույն բանն է։ Այսօր էլ հակառուսական խայտառակ տրամադրություններ են տարածում ժողովրդի մեջ, մեկումեջ գնում են Ռուսաստան ինչ-որ միջոցառումների մասնակցում, որպեսզի կապն ամբողջությամբ չկտրեն, բայց իրականում տակից խայտառակ հակառուսական քարոզ են իրականացնում, հատկապես` Հանրային հեռուստաընկերությամբ։ Ընդ որում, ամենազավեշտն այն է, որ այդ հակառուսական քարոզն արվում է այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունն այսօր շնչում է միայն Ռուսաստանի շնորհիվ։ Եթե մնացած բոլոր երկրների հետ առեւտրաշրջանառությունը տեսնենք՝ չնչին թվեր են։ Այսօր Հայաստանի տնտեսությունը շնչում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով։ Որքան էլ դաժան հնչի, բայց այդպես է։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի փողերով, որքան էլ աբսուրդ է, մենք Հայաստանում իրականացնում ենք հակառուսական քարոզ։ Արեւմուտքն էլ դա տեսնում է։ Ասում է՝ շատ լավ է, ռուսները փողը տալիս են, իսկ մենք տակից իրենց դեմ այստեղից աշխատում ենք եւ գումար չենք ծախսում։ Ծախսում են գումարը միայն ՀԿ-ների վրա։ Ե՞րբ եք վերջին անգամ լսել, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն կամ որեւէ այլ երկիր լուրջ ներդրումներ անեն Հայաստանում։ Չե՛ն անում։ Ինչի՞ համար անեն։ Հենց Ռուսաստանից փողը գալիս է, իրենք տակից ՀԿ-ներին փող են տալիս (ի դեպ, ավելի քիչ գումարներ) եւ արդյունքում ստանում են հակառուսական քարոզ։ Հիմա ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչի հաշվին է ինքն այսօր ապրում։ Եթե խոսքը մեր ուտելու մասին է, ապա միայն այդ ուտելն է այսօր, որ ձեզ մոտ կա, որովհետեւ Ռուսաստանը չի փակում հնարավորությունները, որոնք ընձեռնված են Հայաստանին նույն ԵԱՏՄ-ի միջոցով։
Ժողովուրդը պետք է մտածի եւ հասկանա այս ամենը, թե ուր ենք մենք հասնելու Ռուսաստանի հետ հարաբերություները փչացնելու դեպքում։ Ո՛չ մի տեղ չենք հասնելու, այլ շատ արագ դառնալու ենք թուրքական վիլայեթ, եւ կրկնում եմ՝ ոչ թե 27 հազար քառ. կմ-ով, այլ 8-9 հազար քառ. կմ-ով։ Հիմա եթե դա է մեր ժողովրդի հավաքական ուզածը, ապա ես եւ շատերս անելիք չունենք, մենք ուղղակի պետք է ենթարկվենք ու ինչ-որ մի պահի այստեղից գնանք, մեզ համար մի փոքր Հայաստան մեկ այլ տեղ ստեղծենք։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Ինչ անվան տակ են «նեոժողսորոսականները» շարունակում միլիոններ «քերել». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Չանչարչևիչը երկար դադարից հետո վերադարձել է խաղադաշտ(ֆոտո)ՉԼ.«Ռեալի» կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար«Դեպի Եվրատեսիլ». Մելսի երգը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6)Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է գրանցել իր հաշվին«Դեպի Եվրատեսիլ». Պարգի երգըՀայաստանը պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին. հայտնի են երգերն ու կատարողները, որոնց մեջ պետք է կատարվի ընտրությունԿրեմլը երկար ժամանակ բանակցություններ է վարում Թրամփի թիմի հետ. Ռուսական աղբյուր«Դեպի Եվրատեսիլ». Աթենա Մանուկյանի երգը«Դեպի Եվրատեսիլ». Ֆլորա Բիչախչյանի երգը«Դեպի Եվրատեսիլ». Անահիտ Հակոբյանի եւ Գասոյայի երգըՈր պարագայում Նիկոլը կմնա… Նարեկ ՄալյանԴեսպան «не взаконе», Թորոսյանի զգուշացումն «ասնավանի՞» չիԹուրքիան օդային գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում2025 թվականի ովքե՞ր կստանան նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումըԱնբուժելի համաճարակ է տարածվել ադրբեջանական բանակումՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ֆրանսիացի նոր կուրսանտ ունիԳյումրիում այրվել է սպորտային համալիրի տանիքից 550 քմ տարածք, փրկարարները մարել են բռնկված հրդեհըՖրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին միացել է «Արարատին»Կկարոտեմ քեզ, բալես․ դերասան Վլադիմիր Կոստանյանը ցավալի լուր է հայտնել (լուսանկար)Տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում․ ՓաշինյանՌուսական անօդաչուն ցուցադրել է Կուրսկում հակահարձակման փորձի ժամանակ ուկրաինական ոչնչացված զրահատեխնիկան (Տեսանյութ)Մազութ տեղափոխող երկրորդ տանկերի աղետը մեկ օրումՉինական տանկերը, որը տեղափոխում է մազութ, դիզվառելիք եւ ածուխ, Սախալինի ափերին հայտնվել է ծանծաղուտում (Տեսանյութ)Ինչպե՞ս ձեռք բերել նոր տեխնիկա՝ մատչելի պայմաններով․ ներկայացնում է էկոնոմիկայի նախարարը (տեսանյութ)Հանքի շահագործում հնարավոր չէ, սրանք հերթական, ոչ մի տեղ չտանող պրոցեսներ են. ԱկտիվիստԿրեմլը չի´ հաստատել եւ չի´ հերքել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունըԱդրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում. ադրբեջանագետՀՀ քաղաքացիներ են արտաքսվել ՎրաստանիցՏատիկը թոռնիկի հետ իրեն դուրս է գցել պատուհանից․ այրված շենքի բնակիչ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 9-ինՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ. ԿոբախիձեՄբապեի բացառիկ ցուցանիշըԶանգվածային հարձակում Արևմտյան Ուկրաինայի վրա (ՔԱՐՏԵԶ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Թրամփը պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ դատախազի նկատմամբ, ով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել. ReutersԱյսօրվանից օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. ձյուն կտեղաԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Օրվա խորհուրդ. փետրվարի 9Իրականում Ադրբեջանում իշխող ռեժիմը Ռուսաստանի կատաղի թշնամին է. Ռուսական աղբյուրԱհաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար.Վուչիչի մեքենանյի անիվը պայթել է ընթացքի ժամանակ (Տեսանյութ)Դիմակավորված միգրանտ ակտիվիստը պղծել է առաջին պապի գերեզմանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում (Տեսանյութ)Փոքրիկ ֆոկուսնիկական տեսանյութով Նիկոլն ապացուցեց, թե ինչ խղճուկ իշխանություն են իրենքԹրամփ. Ես խոսել եմ Պուտինի հետ, և նա «ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ» Ուկրաինայի պատերազմում. The New York PostՌուսական բանակը Խարկովում` Կուպյանսկի հատվածում կարեւոր բնակավայր է գրավել (MAP)ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել ԳազաԻնչ կա Ուկրաինայի հարցով «Թրամփի պլանի» հետեւում. ԴուգինԴոնեցկի մարզում ուկրաինական պաշտպանությունը պայթում է. Washington PostԹե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Նիկոլ ՓաշինյանԻնքը չէր կարում, ինքը տղամարդ չէր…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top