Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում. Ռուսական աղբյուր
Միջազգային
Ռուսական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում: Կրեմլում ոչ ոք ներողություն չի պահանջի, թեեւ Ալիեւը ակնհայտորեն ցանկանում էր սրել իրավիճակը եւ շատ էր շտապում։ Համոզված ենք, որ Ալիևը նման հայտարարություններ անելիս պետք է դիսպետչերների և օդաչուների խոսակցությունների ձայնագրություն ունենար: Բայց չի ունեցել, եւ հիմա նրա դրդապատճառները հարցեր են առաջացնում։
Վանն այն է, որ հրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների և ավիադիսպետչերների խոսակցությունների ամբողջական սղագրությունը։
Սրանից հետևում է, որ Գրոզնիում վայրէջք չդնելու, Մախաչկալա չթռչելու, այնուհետև Բաքու վերադառնալու և արդյունքում Աքտաու թռչելու բոլոր որոշումները կայացվել են «Ադրբեջանական ավիաուղիների» անձնակազմի կողմից անկախ։
Դիսպետչերներն առաջարկել են վայրէջք կատարել նախ Գրոզնիում, այնուհետև Մախաչկալայում, իսկ անձնակազմին տեղեկություններ են տվել ռուսական այլ օդանավակայանների մասին, սակայն անձնակազմը որոշել է վայրէջք չկատարել այնտեղ։
Ձայնագրություններից հետևում է նաև, որ թռչունների հետ բախման, ինչպես նաև օդանավում պայթած գազի բալոնի մասին վարկածը հնչեցրել է օդանավի անձնակազմը՝ դիսպետչերների հետ բանակցություններում։
Արձանագրություններից հետևում է, որ օդանավի վրա արտաքին ազդեցություն է եղել, թեև օդաչուն ինքնաթիռում արտակարգ իրավիճակ չի հայտարարել։ Այսինքն, այդ արտաքին ազդեցությունը, գոնե օդաչուների գնահատմամբ, այն արտակարգ, կրիտիկական իրավիճակը չեն առաջացրել, որը կտաներ օդանավի կործանման: Ամեն դեպքում, եթե օդաչուներն անհապաղ գնային վայրէջքի: Հենց դա էլ նրանք չեն արել, որով հետագա աղետի պատասխանատվության հարցում մեծ հարցեր են ծագում: Հենց դրանից է բխում, որ Ալիեւի այն կոշտ հայտարարություններն առնվազն ժամանակավրեպ էին, եթե ոչ` սխալ:
Չնայած, Կրեմլում դեռ սպասում են հետաքննության ամբողջական եզրակացությանը, որից հետո կարող է Ալիեւի հետ խոսակցության շատ լուրջ թեմա առաջանալ»: