Էրիկ Իսրայելյանը՝ նոր հաղթանակների ճանապարհին Արմեն Աշոտյանը նստած է բանտում այն բանի համար, որ ոչ թե հանձնող է, այլ՝ ձեռք բերող. Դանիելյան Ինչ անվան տակ են «նեոժողսորոսականները» շարունակում միլիոններ «քերել». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Չանչարչևիչը երկար դադարից հետո վերադարձել է խաղադաշտ(ֆոտո) ՉԼ.«Ռեալի» կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար «Դեպի Եվրատեսիլ». Մելսի երգը «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6) Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է գրանցել իր հաշվին «Դեպի Եվրատեսիլ». Պարգի երգը Հայաստանը պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին. հայտնի են երգերն ու կատարողները, որոնց մեջ պետք է կատարվի ընտրություն

«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2013 թվականի հունիսի 6-ին ընդերքօգտագործման թիվ Պ-366 պայմանագրով լիազոր մարմինը «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը 11 տարի ժամկետով: Փաստացի անցած տարվա հունիսի 13-ին լրացել է հանքավայրի ընդերքօգտագործման ժամկետը, իսկ ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ:

ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելիս հայտնի է դառնում, որ 2024 թ. ապրիլի 19-ին նախարարության պաշտոնատար անձինք ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել «ԱՍՍԱԹ» հայ-չեխական ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկը եւ ներկայացրել է ընկերության աշխատանքի մանրամասները:

Արդարադատության նախարարության իրավաբանական  անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի  տվյալներից պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի իրական  շահառու են հանդիսանում իռլանդական «ԱյԷմՍի Էքսփլո րեյշն Գրուպ» ընկերությունը և չեխական «ՄՎԻ Իռելանդ  ս.ր.օ.» ընկերությունը: «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունը ամբողջու թյամբ վերահսկվում է «ԱյԷմՍԻ Էքսփլորեյշն Գրուպի» կողմից,  որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բոր սայում։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսում նասիրությունից էլ պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ում  տեսչական մարմինների (ՀՀ քաղաքաշինության, տեխնիկա կան և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին) կողմից  իրականացվել են ստուգումներ, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ և նշանակվել են տուգանքներ: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱՍ- ՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման ժամկետը լրացել է եւ երրորդ անձի իրավունքով ծանրաբեռնված չէ, «ԱՍԱԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ն: Վերջինս դիմել է Փամբակ համայնքի ղեկավարին՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու խնդրանքով, հրավիրվել է հանրային լսում, ինչից հետո Փամբակ համայնքի ավագանին նախնական համաձայնություն չի տրամադրել:

Դրանից հետո «Մասիս Փլանթ» ընկերության կողմից վարչական դատարան հայցադիմում է ներկայացվել Փամբակ համայնքի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, միաժամանակ միջնորդություն է ներկայացվել կիրառել հայցի ապահովման միջոց, եւ դատարանի կողմից զարմանալիորեն միջնորդությունը բավարարվել է` ըստ էության այդպիսով սահմանափակելով համայնքի իրավունքները:

Ըստ e-register կայքում հրապարակված հայտարարագրի, «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ի իրական շահառու են հանդիսանում Չեխիայի քաղաքացիներ Ռադեկ Կոցիան, Յարոսլավ Նովոտինը, սակայն իրական շահառուն հենց Դավիթ Մարաշեկն է:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նույն Մարաշեկը լուրջ խնդիրներ ունի հենց Չեխիայում: Ի մասնավորի, Չեխիայի Ազգային բանկը բնակչությանը զգուշացրել է Դավիթ Մարաշեկի գործունեության հետ կապված, որը ամերիկյան Wentworth Securities ընկերության անունից Չեխիայի տարածքում անօրինական կերպով ներդրումային ծառայություններ է առաջարկում: Նշվում է, որ նա ու իր ընկերությունը համապատասխան լիցենզիա չունեն ֆինանսական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, Մարաշեկը նույն Չեխիայում 2005 թվականից սկսած ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահների ու այլ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ խախտումների համար: Շատ չմանրամասնելու համար պարզապես նշենք, որ չեխական բաց աղբյուրներից կարելի է պատկերացում կազմել հենց միայն «AIB-ի գործով», ու պատկերն առավել ամբողջական կլինի:

Ստացվում է, որ այս մարդկանց համար Հայաստանը դառնում է յուրատեսակ «խոպան»: Հետաքրքիր է՝ Հայաստանի համապատասխան մարմիններն ուսումնասիրե՞լ են այս ընկերության գործունեությունը նույն Չեխիայում (եւ ոչ միայն), նրա վճարած հարկերը Հայաստանում, այդ հարկերի եւ իրական շրջանառության հարաբերակցությունը եւ այլն:

Մյուս կողմից՝ հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանումը հաստատված նախագծի նորմերով չիրականացնելը հղի է մի շարք վտանգներով, որը կարող է մեծ վնաս հասցնել բնությանը եւ շրջակա միջավայրին: Փորձը ցույց է տալիս, որ հանրային լսումների ժամանակ բնակչությանը ներկայացվում են բացառապես գործունեության դրական կողմերը, ինչի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր, ցանկացած լծակ օգտագործում են, որ տպավորություն ստեղծեն, թե սերտ կապերի մեջ են կառավարության անդամների հետ եւ ունեն նրանց «դաբրոն»: Այստեղ հատկանշական է, որ, ըստ մասնագետների, չեխական ընկերությունների ներկայացուցիչները հանքը շահագործում են խախտումներով՝ հիմքում դնելով բացառապես իրենց շահը: Այստեղ նման կազմակերպությունների մտածելակերպն ու մոտեցումները, որպես կանոն, հայտնի են. իրենք գործունեություն են իրականացնում ոչ իրենց երկրում, իսկ երրորդ երկրում կարող են ունենալ երաշխիքներ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել, որ չեխական ընկերությունների ներկայացուցիչները փորձում են իրենց գործունեությունը ծավալել տարբեր ընկերությունների միջոցով: Սովորաբար նշված մեխանիզմը կիրառելու նպատակն այն է, որ ընկերությունների սնանկացման պարագայում խուսափեն պետության եւ բնակչության առջեւ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց: Ի դեպ, ոլորտի փորձագետներից շատերը կարծում են, որ այդ ընկերությունների գործունեության արդյունքում մեր երկրում, ըստ էության, որեւէ ներդրում չի կատարվել, նույնիսկ ընդհակառակը՝ հավանական է համարվում ենթադրյալ գումարների արտահոսքը: Փաստը մնում է փաստ, որ մինչեւ ընդերքօգտագործման պայմանագրի ավարտը որեւէ տեսանելի գործողություն չի իրականացվել համայնքի կարիքները հոգալու նպատակով: Պարզապես մեկ այլ ընկերության միջոցով իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու համար իրականացվել են որոշակի գործողություններ՝ դրամական փոխանցումներ կատարելով համայնքին ու նպատակ հետապնդելով շեղել համայնքի բնակիչների ուշադրությունը ահագնացող վտանգներից, իսկ արդյունքում, վերամշակման գործարան կառուցելով, ստանալ գերշահույթ:

Եվ վերջապես, ստացվում է, որ մեր երկրի օգտակար հանածոների մի որոշակի մասի արդյունահանումը վստահվում է մի մարդու, որը մեղադրվում է տարբեր անօրինականություններ կատարելու համար հենց իր իսկ երկրի իրավապահ մարմինների կողմից, մարդ, որը չի խնայել իր երկրի քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կատարելով բազմաթիվ իրավախախտումներ, որը ցանկացած պահի կարող է հեռանալ Հայաստանից, գտնվելով մեր երկրից դուրս, չունենալով Հայաստանում ընտանիք եւ որեւէ այլ կապող բան՝ բարոյական պատասխանատվություն չի կրելու մեր բնությանը պատճառած վնասների համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Էրիկ Իսրայելյանը՝ նոր հաղթանակների ճանապարհինԱրմեն Աշոտյանը նստած է բանտում այն բանի համար, որ ոչ թե հանձնող է, այլ՝ ձեռք բերող. ԴանիելյանԻնչ անվան տակ են «նեոժողսորոսականները» շարունակում միլիոններ «քերել». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Չանչարչևիչը երկար դադարից հետո վերադարձել է խաղադաշտ(ֆոտո)ՉԼ.«Ռեալի» կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար«Դեպի Եվրատեսիլ». Մելսի երգը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6)Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է գրանցել իր հաշվին«Դեպի Եվրատեսիլ». Պարգի երգըՀայաստանը պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին. հայտնի են երգերն ու կատարողները, որոնց մեջ պետք է կատարվի ընտրությունԿրեմլը երկար ժամանակ բանակցություններ է վարում Թրամփի թիմի հետ. Ռուսական աղբյուր«Դեպի Եվրատեսիլ». Աթենա Մանուկյանի երգը«Դեպի Եվրատեսիլ». Ֆլորա Բիչախչյանի երգը«Դեպի Եվրատեսիլ». Անահիտ Հակոբյանի եւ Գասոյայի երգըՈր պարագայում Նիկոլը կմնա… Նարեկ ՄալյանԴեսպան «не взаконе», Թորոսյանի զգուշացումն «ասնավանի՞» չիԹուրքիան օդային գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում2025 թվականի ովքե՞ր կստանան նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումըԱնբուժելի համաճարակ է տարածվել ադրբեջանական բանակումՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ֆրանսիացի նոր կուրսանտ ունիԳյումրիում այրվել է սպորտային համալիրի տանիքից 550 քմ տարածք, փրկարարները մարել են բռնկված հրդեհըՖրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին միացել է «Արարատին»Կկարոտեմ քեզ, բալես․ դերասան Վլադիմիր Կոստանյանը ցավալի լուր է հայտնել (լուսանկար)Տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում․ ՓաշինյանՌուսական անօդաչուն ցուցադրել է Կուրսկում հակահարձակման փորձի ժամանակ ուկրաինական ոչնչացված զրահատեխնիկան (Տեսանյութ)Մազութ տեղափոխող երկրորդ տանկերի աղետը մեկ օրումՉինական տանկերը, որը տեղափոխում է մազութ, դիզվառելիք եւ ածուխ, Սախալինի ափերին հայտնվել է ծանծաղուտում (Տեսանյութ)Ինչպե՞ս ձեռք բերել նոր տեխնիկա՝ մատչելի պայմաններով․ ներկայացնում է էկոնոմիկայի նախարարը (տեսանյութ)Հանքի շահագործում հնարավոր չէ, սրանք հերթական, ոչ մի տեղ չտանող պրոցեսներ են. ԱկտիվիստԿրեմլը չի´ հաստատել եւ չի´ հերքել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունըԱդրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում. ադրբեջանագետՀՀ քաղաքացիներ են արտաքսվել ՎրաստանիցՏատիկը թոռնիկի հետ իրեն դուրս է գցել պատուհանից․ այրված շենքի բնակիչ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 9-ինՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ. ԿոբախիձեՄբապեի բացառիկ ցուցանիշըԶանգվածային հարձակում Արևմտյան Ուկրաինայի վրա (ՔԱՐՏԵԶ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Թրամփը պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ դատախազի նկատմամբ, ով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել. ReutersԱյսօրվանից օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. ձյուն կտեղաԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Օրվա խորհուրդ. փետրվարի 9Իրականում Ադրբեջանում իշխող ռեժիմը Ռուսաստանի կատաղի թշնամին է. Ռուսական աղբյուրԱհաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար.Վուչիչի մեքենանյի անիվը պայթել է ընթացքի ժամանակ (Տեսանյութ)Դիմակավորված միգրանտ ակտիվիստը պղծել է առաջին պապի գերեզմանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում (Տեսանյութ)Փոքրիկ ֆոկուսնիկական տեսանյութով Նիկոլն ապացուցեց, թե ինչ խղճուկ իշխանություն են իրենքԹրամփ. Ես խոսել եմ Պուտինի հետ, և նա «ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ» Ուկրաինայի պատերազմում. The New York PostՌուսական բանակը Խարկովում` Կուպյանսկի հատվածում կարեւոր բնակավայր է գրավել (MAP)ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել ԳազաԻնչ կա Ուկրաինայի հարցով «Թրամփի պլանի» հետեւում. ԴուգինԴոնեցկի մարզում ուկրաինական պաշտպանությունը պայթում է. Washington Post
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top