Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է. Ուկրաինական ռազմական աղբյուրներ
Միջազգային
Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է, ռուսական բանակը գրավում է թաղամասը` թաղամասի հետևից: Այս փաստը հաստատել են ուկրաինական ռազմական աղբյուրները:
Ռուսական զորքերը գրավեցին Սեվերնիյ, Օկտյաբրսկիյ և Նովիյ միկրոշրջանները՝ վերահսկողության տակ առնելով քաղաքի հիմնական մասը։
Այժմ «Չասով Յարում ռուսական զորքերը վերջապես մաքրել են Նովիյի տարածքը, առաջ են անցել Ժովտնևի շրջանում և Չասով Յարի հրակայուն գործարանի տարածքում՝ մինչև 2,7 կմ լայնությամբ»,- խոստովանում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
Քաղաքում տիրող ծանր իրավիճակի մասին գրում են նաև Ուկրաինայի զինված ուժերի զինյալները.
«Այս պահին մարտեր են ընթանում կենտրոնական բարձրահարկի համար: Այնտեղ մի փոքրիկ բլոկ է մնացել։ Քաղաքի մնացած հատվածը պահելը շատ դժվար կլինի, և մենք պետք է աստիճանաբար նահանջենք։ Մենք նաև, ըստ էության, հանձնում ենք նաեւ Կոնստանտինովկայի շրջակայքը»։


