Աուտիզմը չի փոխում ուսուցանման մեխանիզմները. Brain Research
Հասարակություն
Լիոնի նեյրոգիտությունների կենտրոնիգիտնականների միջազգային թիմը՝ ԴեժյոՆեմեթի գլխավորությամբ, պարզել է, որ աուտիկ հատկություններ ունեցող մարդկանց, ներառյալաուտիզմի սպեկտրի խանգարում (ԱՍԽ) ունեցողների մոտ հիշողության գերարագհամախմբման գործընթացները պահպանվումեն նեյրոտիպիկ մարդկանց հետ: Սա հերքում էայն կարծրատիպերը, որ աուտիզմը զգալիորենփոխում է ուսուցանման եւ հիշողությանմեխանիզմները: Աշխատանքը հրապարակվել էBrain Research ամսագրում:
Հիշողության գերարագ համախմբումըգործընթաց է, որի ընթացքում ուղեղնուժեղացնում է ուսուցումը վայրկյանների կամրոպեների ընթացքում, հատկապես կարճդադարների ժամանակ: Հետազոտողներըընտրել են սպեկտրային մոտեցում՝ուսումնասիրելով հիշողությունը մասնակիցներիլայն շրջանակում՝ նեյրոտիպիկ մարդկանցիցմինչեւ աուտիկ սպեկրի խանգարում ունեցողմարդիկ:
Փորձերը ներառել են ուսուցանման եւարձագանքման առաջադրանքներ, որոնք չափել են օրինաչափությունների ճանաչումը եւ շարժիչհմտությունների կատարելագործումը: Արդյունքները ցույց են տվել, որ մարզումներիմիջեւ կարճ դադարները զգալիորեն բարելավելեն հիշողության որակը։ Գործընթացըհավասարապես արդյունավետ է եղել ինչպեսաուտիզմ ունեցող, այնպես էլ չունեցող մարդկանց համար:
Այս եզրահանգումներն ընդգծում են աուտիզմով տառապող մարդկանց հիմնարար կոգնիտիվ գործառույթների պահպանումը, ինչը հեռանկարներ է բացում նոր թերապեւտիկ մոտեցումների եւ ուսուցանման մեթոդների զարգացման համար: