Քնաբերների օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա. Cell
Հասարակություն
Ամերիկացի գիտնականները պարզել են, որքնաբերները կարող են խաթարել ուղեղիմաքրման բնական գործընթացները, որոնքտեղի են ունենում քնի ժամանակ։Հետազոտության արդյունքները հրապարակվելեն Cell ամսագրում:
Այդ պրոցեսները կապված են գլիմֆատիկհամակարգի աշխատանքի հետ, մեխանիզմ, որը2012թ. հայտնաբերել է նյարդաբան ՄայկենՆեդերգարդը: Գլիմֆատիկ համակարգըպատասխանատու է գլխուղեղից վտանգավորսպիտակուցներ պարունակող ավելորդուղեղային հեղուկի հեռացման համար: Եթե նման սպիտակուցներ են կուտակվում, դամեծացնում է նյարդաբանականհիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերիհիվանդության առաջացման վտանգը։
Նեյրոմեդիատոր նորադրենալինը առանցքայինդեր է խաղում համակարգի գործունեությունում: Քնի ժամանակ ուղեղը առաջացնում էնորադրենալինի ալիքներ, որոնք առաջացնումեն արյան անոթների ցիկլային սեղմում եւլայնացում՝ ստեղծելով մի տեսակ պոմպ ուղեղըմաքրելու համար:
Սակայն գիտնականները պարզել են, որզոլպիդեմը՝ հայտնի քնաբեր դեղամիջոցներիցմեկը, նվազեցնում է նորադրենալինիմակարդակը 50 տոկոսով։ Արդյունքում՝խախտվում է քնի բնականոն կառուցվածքը, թուլանում է գլիալ արյան հոսքը, ճնշվում ենուղեղի մաքրման գործընթացները։
«Մենք ենթադրում ենք, որ այլ քնաբերներ եւս կարող են ունենալ նմանատիպ ազդեցություն, քանի որ դրանք ճնշում են նյարդային ակտիվությունը, ներառյալ նորադրենալինի արտադրությունը»,- ասել են հետազոտողները: Գիտնականները նաեւ մտահոգություն են հայտնել սերոտոնինի եւ նորադրենալինի ընտրովի ինհիբիտորների դասի հակադեպրեսանտների վերաբերյալ, որոնք կարող են նման ազդեցություն գործել գլիմֆատիկ համակարգի աշխատանքի վրա: